Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները
Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» հատուկ գործողությունների ուժերի բազմազգ զորավարժությունները, որոնց մասնակցում են Վրաստանի, ԱՄՆ-ի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի և Ռումինիայի զինծառայողները, հաղորդում է Վրաստանի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Տրոյական հետքեր- 2026» զորավարժություններն անցկացվում են Արևելյան Եվրոպայի երկրներում և զուգահեռաբար Վրաստանում՝ «Սևծովյան դարպասներ – 2026» խորագրով։ Կանցկացվեն ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային գործողություններ»,- հաղորդում է նախարարությունը։



