2017-ին Վրաստան է այցելել ավելի քան 7 մլն զբոսաշրջիկ

«2017թ․-ը եզրափակում ենք նոր ռեկորդով․ տարվա ընթացքում Վրաստան է այցելել 7 մլն 400 հազար միջազգային այցելու, տարվա եկամուտը անցնում է  2 մլրդ-ի շեմը»։ Այս մասին «interpressnews.ge» լրատվականին հայտնել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության զբոսաշրջության ազգային գործակալության ղեկավար Գիորգի Չոգովաձեն՝ ամփոփելով 2017թ․-ը:

Նրա գնահատմամբ, զբոսաշրջության զարգացման տեսանկյունից 2017-ը հաջողություններով լի տարի է եղել , ինչն արտահայտվել է Վրաստան այցելած զբոսաշրջիկների ռեկորդային թվով։

«2017թ․-ի արդեն 10 ամսվա կտրվածքով երկիր այցելած զբոսաշրջիկների թիվը գերազանցել էր  2016թ․-ի ողջ տարվա ցուցանիշը: Այդպիսով Վրաստանը զբոսաշրջության ոլորտում գրանցեց նոր ռեկորդ, ինչի արդյունքում մեր երկրի տարեկան եկամուտը կազմեց 2 մլրդ 700 մլն դոլար»,-ասել է Չոգովաձեն:

Նա համոզված է․ որ ձմեռային սեզոնի ընթացքում ևս հաջողություններ կգրանցվեն, քանի որ, ըստ նրա, դրա մասին վկայում են հյուրանոցներում գրանցված մեծաքանակ ամրագրումները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031