Բաժիններ՝

Գերմանիայում և Իտալիայում ձերբակալել են մաֆիական խմբավորման շուրջ 200 անդամների

Իտալիայի եւ Գերմանիայի ոստիկանությունը շուրջ 200 մարդ է ձերբակալել Նդրանգետա կալաբրիական մաֆիական խմբավորման դեմ համատեղ գործողության շրջանակներում:

Այդ մասին հունվարի 9-ին հայտնել են Եվրոպայի զանգվածային լրատվամիջոցները:

Կարգի պահապանները գործողություն են իրականացրել Ֆարաո եւ Մարինկոլա կլանների դեմ, որոնք երկու երկրներում գործում էին վարում զանազան ոլորտներում, այդ թվում՝ գինու եւ պարենային արդյունաբերության բնագավառում, ինչպես նաեւ ունեին աղբահավաքման ձեռնարկություններ: Նշվում է, որ ոստիկանները համատեղ գործողության ընթացքում երկու երկրներում մաֆիականներից առգրավել են գրեթե 50 միլիոն եվրոյի ակտիվներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս