Բաժիններ՝

Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա

Այսօր՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։25-ի սահմաններում Խորենացի փողոցի 47 հասցեի մոտ դարն ապրած, ամբողջությամբ փտած հաստաբուն ծառը արմատից պոկվել ու տապալվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ծառի տապալման հետևանքով վնասվել են քաղաքացիներին պատկանող 3 ավտոմեքենա։Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի փրկարարները՝ Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները, ովքեր փրկարարների հետ արդեն ձեռնամուխ են եղել ծառը հատուկ էլեկտրական սղոցներով մասնատելու և հեռացնելու գործին։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության գլխավորությամբ։ Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է վնասված ավտոմեքենաների տերերի ինքնությունը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031