«Մեր փաստաբանները գտնում են, որ գործընթացը պետք է հանգուցալուծվի Եվրոպական դատարանում». Ուֆուկ Ուրազ

«Այն իրավիճակում, որում մենք հայտնվել ենք, որևէ փոփոխություն չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Թուրքիայի 23-րդ գումարման խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր, քաղաքական գործիչ Ուֆուկ Ուրազը՝ խոսելով իր և իր ընկերների նկատմամբ հարուցված քրեական գործի մասին:

Հիշեցնենք, որ Թուրքիայում քրեական գործ է հարուցվել չորս գործիչների նկատմամբ, որոնք սեպտեմբերին այցելել էին Լեռնային Ղարաբաղ: Քրգործ է հարուցվել գրող Սայիթ Չեթինօղլուի, քաղաքական գործիչ Ուֆուկ Ուրազի, լրագրողներ Ալի Բայրամօղլուի և Էրոլ Քաթըրջըօղլուի նկատմամբ:

«Մենք ունենք Ալիևին ուղղված մեր նամակի պատասխանը, ըստ որի` մենք ներողություն չենք խնդրել Ղարաբաղ այցելելու համար, այլ ուղղակի նշել ենք, որ գնացել ենք այնտեղ: Մեր կարծիքով՝ ամոթալի որևէ բան չկա խաղաղություն պահանջելու և բանակցություններ ցանկանալու մեջ:

Մեր փաստաբանները գտնում են, որ գործընթացը պետք է հանգուցալուծվի Եվրոպական դատարանում, բայց մենք իսկապես չենք ուզում գործ ունենալ մեր Արտաքին գործերի նախարարի հետ, որովհետև նա պատրաստակամ չէր պաշտպանելու մեր քաղաքացիական իրավունքները: Մենք նաև չէինք ցանկանա, որ մեր խնդիրը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները վտանգող հանգամանք հանդիսանար»,- մեզ հետ զրույցում ասաց Ուֆուկ Ուրազը:

Տեսանյութեր

Լրահոս