Ռուսաստանի 2 սահմանային շրջանների՝ Բրյանսկի և Բելգորոդի մարզպետները` Ալեքսանդր Բոգոմազը և Վյաչեսլավ Գլադկովը հրաժարական են տվել, հայտնում է Կրեմլը
Ռուսաստանի 2 սահմանային շրջանների՝ Բրյանսկի և Բելգորոդի մարզպետները` Ալեքսանդր Բոգոմազը և Վյաչեսլավ Գլադկովը հրաժարական են տվել, հայտնում է Կրեմլը:
Բելգորոդի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել գեներալ-մայոր Ալեքսանդր Շուվաևը, իսկ Բրյանսկի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար ՝ Եգոր Կովալչուկը, որը մինչ այդ զբաղեցնում էր ԼԺՀ կառավարության նախագահի պաշտոնը։ Երկուսին էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ընդունել է Կրեմլում։
Նշենք, որ այս մարզերը մշտապես թիրախավորվում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից։



