Բաժիններ՝

Թրամփն ամենաանազնիվ ԶԼՄ-ների «պարգևատրումը» հետաձգել է հունվարի 10-ին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է «տարվա ամենաանազնիվ ու ծախու ԶԼՄ-ների» մրցանակների շնորհումը, որն ավելի վաղ պլանավորված էր հունվարի 8-ին: Այդ մասին նա գրել է իր Twitter-ում:

«Կեղծ նորությունների համար պարգեւները, որոնք նախատեսված են ամենածախու ու կանխակալ առաջատար ԶԼՄ-ների համար, անհաջողակներին հանձնվելու են չորեքշաբթի՝ հունվարի 10-ին, այլ ոչ թե երկուշաբթի օրը: Այդ պարգեւների նկատմամբ դրսեւորվող հետաքրքրությունը եւ դրանց կարեւորությունը շատ ավելի մեծ է, քան որեւէ մեկը կսպասեր»,- հայտնել է պետության ղեկավարը:

Ամենաանազնիվ ԶԼՄ-ն նշելու մտադրության մասին Թրամփն առաջին անգամ հայտարարել էր դեռ հունվարի 2-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031