Բաժիններ՝

Հարավային Կորեան կարող է Օլիմպիադայի ընթացքում դադարեցնել ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցների գործողությունը

Կորեայի Հանրապետությունը կարող է ժամանակավորապես դադարեցնել ԿԺԴՀ-ի նկատմամբ մի շարք պատժամիջոցային դրույթների գործողությունը, եթե դա պահանջվի Փյոնչհանի ձմեռային Օլիմպիական խաղերին Փենյանի ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու համար:

Հունվարի 9-ին մամուլի համար կայացած կանոնավոր ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նո Գյու Դոկը: Ըստ նրա՝ խոսքը վերաբերում է մի շարք հյուսիսկորեացի պաշտոնատար անձանց Հարավային Կորեա մուտքի արգելքի հնարավոր չեղարկմանը, որոնք կապված են ԿԺԴՀ-ի հրթիռամիջուկային ծրագրի հետ։

«Սեուլն այս նպատակով կարող է համապատասխան քայլերի հնարավորությունը քննարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ այլ շահագրգիռ պետությունների հետ համատեղ»,- ընդգծել է արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը: Հունվարի 9-ին ավելի վաղ Փանմունջոմում կայացած միջկորեական բանակցությունների ընթացքում ԿԺԴՀ-ն առաջարկել է Փյոնչհանի ձմեռային Օլիմպիական խաղեր ուղարկել իր բարձրաստիճան ներկայացուցիչների, թեքվանդոյի ցուցադրական թիմ, ինչպես նաեւ պարողների ու երաժիշտների:

Հարավկորեական կողմն իր հերթին առաջարկել է, որ երկու երկրների պատվիրակությունները միասին անցնեն Խաղերի բացման եւ փակման արարողությունների ժամանակ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս