Նյու Յորքում 12 մարդու կյանք խլած հրդեհի պատճառը եղել է բնակարանի խոհանոցի ջեռոցի հետ խաղացող երեխան:
Անգելա Մերկելի ժողովրդականությունը նվազում է. գրեթե յուրաքանչյուր երկրորդ գերամանացին ցանկանում է, որ նա կանցլերի պաշտոնից հեռանա մինչեւ 2021 թվականին հերթական լեգիսլատուրային ժամանակաշրջանի ավարտը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով մինչև ցմահ ազատազրկում խստացվում է ահաբեկիչների հավաքագրման պատիժը:
Ռուսաստանի «Լիբերալ դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին դարձել է Ռուսաստանի նախագահի ընտրությունների պաշտոնապես առաջին գրանցված թեկնածուն:
Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) 2016թ. երկրում արտադրված արդյունաբերական ապրանքների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակել:
Հնդկաստանի կառավարությունը խորհրդարան է ուղարկել օրինագիծ, որը մուսուլմաններին արգելում է կանանցից բաժանվել առանց համապատասխան թղթերի ձեւակերպման:
Ռուսաստանցիները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ճանաչել են տարվա քաղաքական գործիչը:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը Facebook-ի եւ Twitter-ի սեփականատերերին երեք շաբաթ է տրամադրել այն մասին մանրամասն տեղեկատվություն ներկայացնելու համար, թե ինչպես է Ռուսաստանը, օգտագործելով նրանց սոցցանցերը, միջամտել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) հանրաքվեին:
Թուրքիայի Գեզիջի հետազոտական կենտրոնը դեկտեմբերի 1-10 ընկած ժամանակահատվածում սոցհարցում է անցկացրել: Արդյունքների ամփոփումից պարզվել են երկրի ամենավստահելի մարդկանց անունները:
2017թ. ամենադրական բանը, ըստ լեզվաբան Նարինե Դիլբարյանի՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումն էր։
Մոսկվայի Գորկու անվան զբոսայգում հայելային տոնածառ են կանգնեցրել:
Ինը մարդ է զոհվել, եւս 10-ը՝ վերքեր են ստացել Կահիրեի մերձակա Մար-Մինա եկեղեցու վրա կատարված գրոհի հետեւանքով:
Ձմեռ պապերը դեկտեմբերի 29-ին շքերթով կանցնեն Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով:
Մոսկվայում գալիք Ամանորը կլինի ամենաանձյունը վերջին 68 տարվա ընթացքում:
Իսրայելի պաշտպանության բանակը դեկտեմբերի 29-ին Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի երկու դիրք է խոցել ի պատասխան հրեական պետության տարածքի հրթիռակոծման:
Զինված տղամարդը կրակ է բացել Կահիրեից հարավ գտնվող ղպտիների եկեղեցու վրա:
Դեկտեմբերի 29-ին Գազայի հատվածից երեք հրթիռ են արձակել Իսրայելի տարածքի վրա, դրանցից երկուսը կալանվել է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգի կողմից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ:
Ինդոնեզական Բալի կղզու իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել աղբի պատճառով, որն ափ է հանում ծովը:
«Պուտինն իր երկրի ղեկավարն է, նրանից բան մի պահանջեք, պահանջեք Սերժ Սարգսյանից»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը։
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը գտնում է, որ ԱՊՀ-ից հանրապետության դուրս գալը լրջորեն կհարվածի երկրի արտահանմանը։
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը եկել էր մեծ պաստառով, որի կարգախոսն էր՝ ընդվզիր, մերժիր սատանայի բանաձևը։
Թուրքիան եւ Ռուսաստանը դեկտեմբերի 29-ին վարկային համաձայնագիր են ստորագրել Ս-400 համալիրների գնման վերաբերյալ:
Ամերիկյան Vanity Fair հանդեսն ստիպված է եղել ներողություն խնդրել կատակային տեսանյութի համար, որտեղ հեղինակներն ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնին առաջարկել են ապագայում զբաղվել հյուսքով, այլ ոչ թե քաղաքականությամբ, տեղեկացնում է BBC-ին:
ԱՄՆ-ի բնակիչների մեծ մասը տարին կավարտի՝ առերեսվելով արկտիկական ջերմաստիճանի և կտրող քամիների հետ: 2018 թվականի սկիզբը ավելի մեղմ եղանակ չի խոստանում:
ՉԺՀ-ի նախագահ, Չինաստանի Կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը՝ դեկտեմբերի 29-ին ելույթ ունենալով Չինաստանի Ժողովրդական քաղաքական կոնսուլտատիվ խորհրդի համաչինական կոմիտեի՝ ՉԺՀ-ի քաղաքական համակարգի գլխավոր խորհրդակցական մարմնի անդամների հետ կայացած ամանորյա թեյախմության ժամանակ, պահանջել է 2018 թվականին ապահովել կայունություն, առաջ մղել բարեփոխումները, կանխել ռիսկերը։
ԱՄՆ-ն վերացրել է Թուրքիայի քաղաքացիներին տրամադրվող վիզաների արգելքը: Ըստ թուրքական «Haberturk» լրատվամիջոցի՝ ի պատասխան դրան Թուրքիան էլ իր հերթին սկսել ԱՄՆ-ի քաղաքացիներին տրամադրել վիզաներ:
ադրիդում կյանքի 92-րդ տարում վախճանվել է Իսպանիացի դիկտատոր Ֆրանսիսկո Ֆրանկոյի (1892-1975 թթ.) միակ դուստրը՝ Մարիա դել Կարմեն Ֆրանկոն:
Օգտվելով արտակարգ դրության ռեժիմի տված իրավական հնարավորություններից՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը շարունակում է բանակից հեռացնել իր համար անցանկալի զինվորականներին և ավելի ամրապնդել իր դիրքերը:
Կոմպոզիտոր Վլադիմիր Շաինսկին հողին կհանձնվի Ռուսաստանում 2018 թվականի հունվարի 12-ից հետո: