Եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի, մեր ապագան Արևմտյան Ադրբեջանն է լինելու․ Ռոբերտ Քոչարյան
Ինչ ասել ենք, ճիշտ է դուրս եկել, հիմա ասում ենք, եթե Նիկոլ Փաշինյանը 2026–ին ընտրվի, մեր ապագան Արևմտյան Ադրբեջանն է լինելու, Սյունիքի վրա մեծ հարցական է, կմնա, թե չի մնա, այս մասին Արթիկում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Նա հիշեցրել է, որ երբ 2021–ին Փաշինյանն հայտարարեց, թե Արցախի հարցում նշաձողը պետք է իջեցնել, իրենք ասացին, որ սա Արցախի կորստի է բերելու, բայց «Դիմադրություն» շարժումը բավարար աջակցություն չստացավ։ Իսկ արդեն 2022–ին Պրահայում Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։



