ԱՄՆ-ն զnրքերը Գերմանիայից դուրս կբերի ՆԱՏՕ-ի հետ խորհրդակցելով. Ռյուտե
ԱՄՆ-ն զորքերը Գերմանիայից դուրս կբերի ՆԱՏՕ-ի հետ խորհրդակցելով, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Իհարկե, ամբողջովին կախված է ԱՄՆ-ից, թե երբ նրանք կտեղափոխեն իրենց զորքերը և ինչպես կանեն դա, բայց մենք դա կանենք սերտ խորհրդակցություններով», – ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Նա չի պատասխանել այն հարցին, թե հնարավո՞ր կլինի այդ զորքերի տեղափոխումը Լեհաստան։



