Ռուսաստանի նկատմամբ բոլոր լրացուցիչ միջոցները պետք է միաձայն ընդունեն Եվրամիության երկրները:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մանկապիղծ հոգեւորականների գործողություններից տուժած մարդկանց հետ հանդիպում կունենա Իռլանդիա կատարելիք իր այցի ընթացքում, որտեղ նա օգոստոսի 25-ին եւ 26-ին մասնակցելու է Ընտանիքների համաշխարհային հանդիպմանը:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) անհանգստություն է հայտնում այն առնչությամբ, որ ԿԺԴՀ-ն շարունակում է մշակումները միջուկային ոլորտում՝ չնայած երկրի բարձրագույն ղեկավարության խոստումներին:
Ռուսաստանի Կեմերովո քաղաքի կենտրոնում հուշաքար է կանգնեցվել ժողովրդական հուշահամալիրի տեղում, որը «Զիմնյայա վիշնյա» առետրաժամանցային կենտրոնի շենքի մոտ հայտվնել էր ողբերգական հրդեհից հետո առաջին օրերին:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ երկրի համար պարտքային ճգնաժամի 8-ամյա ոդիսականն ավարտվել է. Հունաստանը հասել է իր առաջ դրված նպատակներին և հետ չի վերադառնա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի մասին որոշում է ստորագրել:
Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն համաձայնություն են ձեռք բերել առնվազն տասը հսկիչ կետեր հանելու շուրջ, որոնք տեղակայված են ապառազմականացված գոտու մերձակայքում:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն անդրադարձել է ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնելու վերաբերյալ հարցին:
1 միլիոնից ավելի բնակիչներ են իրենց տները լքել եւ փախստականների ճամբարներում տեղավորվել Հնդկաստանի հարավի Քերալայի նահանգում մոլեգնող տեղատարափների եւ հեղեղումների պատճառով, որոնք արդեն 410 մարդու կյանք են խլել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «Reuters» լրատվամիջոցին հարցազրույց է տվել, որի ընթացքում խոսել է թուրք-ամերիկյան հարաբերությունների ներկայիս լարված վիճակի մասին։
Շվեդիայի ռազմաօդային ուժերի Saab JAS 39 Gripen կործանիչը օգոստոսի 21-ին աղետի է ենթարկվել երկրի հարավի Ռոնեբյու կոմունայում թռչնի հետ բախվելուց:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն անդրադարձել է հանրահավաքին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությանը` անցումային արդարադատություն ստեղծելու մասին:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը համաձայնել է գլխավորել «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը Երևանի ավագանու ընտրություններում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց նախարարը:
Հայաստանում ռուսական ռազմաբազայի և դրան կից ռազմական հոսպիտալի բժիշկները մասնակցում են հատուկ տակտիկական ուսումնական վարժանքների՝ մասնագիտական պատրաստականության մակարդակը ստուգելու համար:
«Ցանկացած հայտարարություն, որ արվում է հանրահավաքում, որոշակի ոճաբանություն է իր մեջ կրում։ Սպասենք հետագա ընթացքին, եթե կներկայացվի ինչ-որ փոփոխության նախագիծ, այդ ժամանակ, ըստ դրա՝ տեսակետ կհայտնենք»։
Ինը մարդ է զոհվել, եւս չորսը՝ վնասվածքներ ստացել Հարավային Կորեայի Ինչհոն քաղաքի էլեկտրոնիկայի հավաքման ֆաբրիկայում բռնկած հրդեհի հետեւանքով:
Տիգրան Հակոբյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այս օրերին Հայաստանում իրենց հանգիստն են անցկացնում Բելգիայի թագավորը, թագուհին և նրանց չորս երեխաները:
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօրվա ասուլիսին տեղեկացրեց, որ Մարտի 1-ի գործով հիմնական մեղադրյալներից մեկի՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում չի հայտարարվել:
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօրվա ասուլիսին անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ տապալված մամուլի ասուլիսին, ասաց, որ դրա առնչությամբ ոստիկանությունը որևէ մեկից բողոք չի ստացել։
Քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն անդրադառնում է ՀՀ վարչապետի՝ օգոստոսի 17-ի հանրահավաքում ունեցած ելույթին:
Ինդոնեզիայի իշխանությունները եւ հումանիտար կազմակերպությունները մոբիլիզացնում են ուժերը Լոմբոկ կղզու շրջանում հերթական երկրաշարժի հետեւանքով տուժածներին օգնություն ցույց տալու համար:
«Ինչքան էլ որ մենք լավ աշխատենք, միևնույն է, լինելու են այնպիսի քաղաքացիներ, որոնք միշտ դժգոհելու են Ոստիկանությունից։ Չկա այնպիսի երկիր, որտեղ ոստիկանները բոլորի կողմից սիրված լինեն»:
Մանվել Գրիգորյանի լուսանկարի տարածման դեպքով ծառայողական քննություն է իրականացվում: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին օգոստոսի 21-ին հայտարարել է պաշտպանական հզոր ներուժ ունենալու անհրաժեշտության մասին՝ խուսափելու համար թշնամական պետությունների կողմից ոչնչացվելուց:
ԱՄՆ-ի Ֆեդերալ մարշալների ծառայությունը 20 հազար դոլար պարգեւ է հայտարարել այն տեղեկատվության համար, որը կնպաստի Մակադու քաղաքից (Փենսիլվանիայի նահանգ) 27-ամյա Շոն Ռիչարդ Քրիստիի ձերբակալմանը, որը Facebook-ում հայտարարել է նախագահ Դունալդ Թրամփին գնդակահարելու մտադրության վերաբերյալ:
Քաբուլը հրթիռակոծման է ենթարկվել Իդ ալ Ադհա իսլամական տոնի առիթով Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի ելույթի ժամանակ: Օգոստոսի 21-ին այս մասին հայտնել է TOLOnews հեռուստաալիքը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի պատրաստվում պնդել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ բանակցությունների անցկացումը: Այդ մասին նա հայտարարել է Reuters գործակալությանը տված հարցազրույցում:
Իրանի ռազմարդյունաբեական համալիրի ներկայացուցիչները օգոստոսի 21-ին երկրի նախագահ Հասան Ռոուհանիին ցուցադրել են նոր կործանիչ:
Ադրբեջանը Քրիստոնեադեմոկրատական միությունից Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին ներառել է անցանկալի անձանց ցուցակում եւ մերժել մուտքի հարցում:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակներում այսօր հանդիպել է «Ռոսաբարոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։