Անցումային արդարադատությունը չի հակասելու Հայաստանի սահմանադրությանը. Արտակ Զեյնալյան

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն անդրադարձել է հանրահավաքին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությանը` անցումային արդարադատություն ստեղծելու մասին:

Լրագրողների հետ զրույցում նախարարը ընդգծեց, որ անցումային արդարադատությունը չի հակասելու ՀՀ սահմանադրությանը:

Վարչապետն իր ելույթում շատ հստակ նշեց, որ արտակարգ դատարաններ չեն ստեղծվելու: Ես ավելացնեմ, որ անցումային արդարադատությունը չի հակասելու Հայաստանի սահմանադրությանը ,չի հակասելու Հայաստանի՝ կոնվենցիաներով և պայմանագրերով ստանձնած պարտավորություններին: Սահմանադրության որևէ դրույթ չի կասեցվելու»,- շեշտեց Զեյնալյանը:

Նախարարի խոսքով` անցումային արդարադատությունը լինելու է գործադիր ֆունկցիա իրականացնող մարմինների կողմից աջակցող կառույց որոշ գործերով, որտեղ եղել են թերացումներ իրավունքի խախտման հարցը քննելու առումով:

«Դատական կարգով հարցերը շարունակելու է լուծել դատական գործող համակարգը»,- ասաց Զեյնալյանը:

Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ անցումային արդարադատությունը կոչված է լինելու վերականգնվելու մարդու իրավունքները:

Տեսանյութեր

Լրահոս