Հարավային Կորեայում ինը մարդ է զոհվել ֆաբրիկայում բռնկած հրդեհից
Ինը մարդ է զոհվել, եւս չորսը՝ վնասվածքներ ստացել Հարավային Կորեայի Ինչհոն քաղաքի էլեկտրոնիկայի հավաքման ֆաբրիկայում բռնկած հրդեհի հետեւանքով: Այդ մասին հայտնել է «Ռյոնհապ» գործակալությունը:
Ինչհոնը գտնվում է Սեուլից արեւմուտք ընկած շրջանում, այնտեղ է գտնվում երկրի գլխավոր միջազգային օդանավակայանը:
Գործակալության տվյալներով՝ զոհվածները ֆաբրիկայի աշխատակիցներ են, որոնցից մի քանիսը մահացել են՝ մինչեւ հրշեջների ժամանումը ցած նետվելով չորրորդ հարկից՝ հույս ունենալով փրկվել: Հրդեհի մարմանը ներգրավվել են տասնյակ հրշեջ մեքենաներ: Բռնկման պատճառները պարզվում են, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: