Բաժիններ՝

Քաբուլը հրթիռակոծման է ենթարկվել Աֆղանստանի նախագահի ելույթի ժամանակ. TOLOnews

Քաբուլը հրթիռակոծման է ենթարկվել Իդ ալ Ադհա իսլամական տոնի առիթով Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի ելույթի ժամանակ: Օգոստոսի 21-ին այս մասին հայտնել է TOLOnews հեռուստաալիքը:

Գրոհը տեղի է ունեցել տեղական ժամանակով 09:00-ին (Երեւանի ժամանակով 08:30-ին): Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ հրթիռակոծման թիրախը եղել է նախագահական պալատը: «Գոյություն ունեն խմբեր, որոնք շարունակում են բռնությունը: Նրանք չեն կարող հրթիռներով կանգնեցնել Աֆղանստանի զարգացումը»,- հայտարարել է Ղանին:

Անվտանգության ուժերի աշխատակիցները ոչնչացրել են հրթիռակոծումն իրականացրած երկու զինյալների: Այժմ անվտանգության ուժերը շարունակում են մարտը հարձակումը կազմակերպած խմբի մնացած անդամների դեմ: Հրթիռակոծման հետեւանքով հասցված վնասի մասին չի հաղորդվում: Աֆղանստանի տարածքում գործող ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031