«Ներկայումս լայնածավալ ռազմական գործողությունները Ղարաբաղյան հակամարտության գոտում քիչ հավանական եմ համարում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց եվրոպացի ռազմական փորձագետ Թրեյսի Ջերմանը:
Եվրոպական Միությունը պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցում:
Իսրայելի խորհրդարանի խոսնակ Յուլի Էդելշթեյնը Երուսաղեմի հայոց պատրիարք, արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանի հղած նամակին ի պատասխան հայտնել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը Քնեսեթի օրակարգից հետ չի քաշել:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Տավուշի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Վահե Ղալումյանին։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ոչ ինֆեկցիոն հիվանդությունների գծով բարձր մակարդակի հանձնաժողովը հորդորում է քաղաքական մակարդակով բարձրացնել ոչ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի մակարդակը եւ անհապաղ ընդլայնել համաճարակի դեմ պայքարի միջոցառումները:
Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը ընթանում է ըստ նախանշված օրակարգի:
«Ալեքս Հոլդինգի» գործը դեռ նոր զարգացումներ կունենա: ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը երեկ հայտարարեց, թե 350 անձանց վերաբերյալ նախապես հայտարարված թիվը քիչ է. 460 և ավելի է, ընդ որում, բացի նրանցից, պետք է հրավիրվեն առևտրային ցանցեր ունեցող մյուս 11 կազմակերպությունների աշխատակիցներ, և դրանց մասով թիվը կգերազանցի 1000-ը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 2-ին որոշում է կայացրել Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին զանգվածային անկարգությունների իրականացման մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին ազատ արձակել:
Քարոզչությունը քաղաքական, փիլիսոփայական, գիտական, գեղարվեստական և այլ գաղափարների տարածումն է, իսկ ավելի նեղ իմաստով այն ընկալվում է քաղաքական ու գաղափարական համատեքստում:
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունն Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությունների փաթեթ է ընդունել: Այս մասին տեղեկացրին ՀԱԿ գրասենյակից:
Ազգային ժողովի պատգամավոր Արման Սահակյանը հայտարարել է խորհրդարանական ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արման Սահակյանը:
Իրանի կենտրոնական Սպահան նահանգում հունիսի 2-ին ռազմական ինքնաթիռ է կործանվել:
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Թուրքիայի գործընկերոջ՝ Բինալի Յըլդըրըմի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է «Աքքույու» արտոմային էլեկտրակայանի և «Թուրքական հոսք» գազատարի կառուցման հարցերը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրում տրանսպորտային ծառայություններ մատուցող միջազգային Uber ընկերության աշխատանքների դադարեցման մասին:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Իշխան Սաղաթելյանին։
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշի փաստաբանները հայց կներկայացնեն ընդդեմ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 1-ի որոշմամբ՝ Նաիրի Սարգսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական: Այս մասին տեղեկանում է ՀՀ կառավարության e-gov.am կայքի վարչապետի որոշումների բաժնից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին:
«Ձերբակալվել է 6 անձ, Մասիսի քաղաքապետը, տեղակալը, ևս 4 անձ, հիմա դատարանը քննարկում է 5-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և մեկի ձերբակալման օրինաչափության հարցը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Կոտայքի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին։
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը հունիսի 1-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում հանդիպել է այդտեղ բնակվող քրդական համայնքի ներկայացուցիչների հետ:
Թուրքիայի նախագահական ընտրություններում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը, ով 2016 թվականից բանտում է, ազատազրկման մեջ գտնվելով, շարունակում է իր նախընտրական քարոզարշավը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Ամերիկայի ձայն»-ին:
Քիչ առաջ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կալանավորման միջնորդության քննությունը: Վճիռը կհրապարակվի ժամը 15:00-ին:
Թուրքիայի Կարս նահանգում մայիսի 29-31-ն ընկած ժամանակահատվածում տեղի են ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային ուժերի համատեղ զորավարժությունններ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պարոն Ցոլակյան՝ չե՞ք փոշմանել Ձեր արած քայլի համար»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մանվել Բադեյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ հաջորդ բացահայտումները կարող են վերաբերել հանքարդյունաբերությանը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը ՀՀԿ ԳՄ նիստից հետո արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման և Ընտրական օրենսգրքի փոփոխության հարցում իշխանությանն աջակցելու ՀՀԿ-ի պատրաստակամության մասին արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի հայտարարությունը կարելի է դիտարկել որպես կապիտուլյացիայի պայմանների շուրջ բանակցություններին պատրաստ լինելու արձանագրում: