«Պետք չէ Հայաստանի Սահմանադրությունը շարունակել վերածել մանրադրամի». Ռուբեն Հակոբյան

Քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն անդրադառնում է ՀՀ
վարչապետի՝ օգոստոսի 17-ի հանրահավաքում ունեցած ելույթին: Նա իր մտահոգությունն է հայտնում ներքաղաքական լարվածության հետագա սրացման դեպքում քաղաքացիական հնարավոր բախումների մասին մտահոգություններ հայտնողներին «ԱԱԾ այցելությամբ» սպառնալու, պետական ինստիտուտների գործառույթները հրապարակներում հանրահավաքներով փոխարինլու, ԱԺ արտահերթ ընտրությունների մասին վարչապետի ներկայացրած ճանապարհային աքարտեսզի իրականացման դեպքում հնարավոր վտանգների վերաբերյալ:

Նաև իր անհամաձայնությունն է հայտնում քաղաքական կոնյուկտուրայով
առաջնորդվելով՝ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու, դրանով իսկ
հերթական անգամ ՀՀ սահմանադրությունը մանրադրամի վերածելու վերաբերյալ:

Ինչպես հանրահավաքից մի քանի օր առաջ իր ֆեյսբուքյան էջում, այնպես էլ այս
անգամ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի ելույթի որոշ դրվագներ, իր մտահոգությունն է արտահայտում առ այն, որ ներքաղաքական լարվածության հետագա
սրացումը կարող է անդրադառնալ Հայաստանի ազգային և պետական անվտանգությանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031