Բաժիններ՝

ՌԴ-ի նկատմամբ ցանկացած հավելյալ միջոցներ պետք Է ձեռնարկի ԵՄ-ի խորհուրդը. Եվրահանձնաժողով

Ռուսաստանի նկատմամբ բոլոր լրացուցիչ միջոցները պետք է միաձայն ընդունեն Եվրամիության երկրները:

Այդ մասին օգոստոսի 21-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը՝ մեկնաբանելով Սոլսբերիի միջադեպի պատճառով Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու Մեծ Բրիտանիայի կոչի վերաբերյալ հաղորդագրությունները:

«Մենք արդեն ունենք Ռուսաստանի նկատմամբ սահմանված խիստ միջոցներ,- ասել է նա: – Լրացուցիչ բոլոր միջոցները պետք է ձեռնարկի ԵՄ-ի խորհուրդը»:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը, Լոնդոնը կոչ է անում Եվրամիությանը՝ ապահովել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների համապարփակ փաթեթի կատարումը:

Այդ մասին ասված Է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթի ճառի տեքստում, որով նա օգոստոսի 21-ին հանդես է գալու Վաշինգտոնի Խաղաղության ինստիտուտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս