Բաժիններ՝

Իրանի նախագահը կոչ է արել զինվորականներին պատրաստ լինել պայքարելու թշնամական տերությունների դեմ

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին օգոստոսի 21-ին հայտարարել է պաշտպանական հզոր ներուժ ունենալու անհրաժեշտության մասին՝ խուսափելու համար թշնամական պետությունների կողմից ոչնչացվելուց: Այդ մասին հայտնել է IRIB հեռուստառադիոհաղորդումների իրանական կորպորացիան:

«Մենք պետք է պատրաստ լինենք՝ մարտնչելու այն տերությունների դեմ, որոնք հավակնում են մեր տարածքին ու ռեսուրսներին,- ասել է Ռոուհանին՝ ելույթ ունենալով Իրանի պաշտպանական արդյունաբերության օրվան նվիրված արարողության ժամանակ: -Եթե մենք ուժեղ չլինենք, մեզ կոչնչացնեն»:

Նախագահը հավելել է, որ «Իրանը երբեք ագրեսիա չի դրսեւորել այլ պետությունների նկատմամբ»: «Դրա հետ մեկտեղ մեր երկիրը բացառիկ պաշտպանական ներուժ ունի»,-հավաստիացրել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031