«Անօրինական ոչինչ տեղի չի ունեցել». Վալերի Օսիպյանը՝ Ռոբերտ Քոչարյանի տապալված ասուլիսի մասին

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօրվա ասուլիսին անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ տապալված մամուլի ասուլիսին, ասաց, որ դրա առնչությամբ ոստիկանությունը որևէ մեկից բողոք չի ստացել։

«Ոստիկանության տրամադրության տակ եղած լուսանկարներն ու տեսանյութը խոսում են այն մասին, որ անօրինական ոչինչ տեղի չի ունեցել։ Ամեն քաղաքացի ցանկացած վայրում կարծիք հայտնելու իրավունք ունի։ Իրավունք ունի օրենքի շրջանակներում միտինգներ ու բողոքի ցույցեր իրականացնել։ Սա, սակայն, չի նշանակում, որ բոլորը կարող են անել՝ ինչ ցանկանան եւ վկայակոչեն իմ խոսքերը՝ պետք է լինի օրենքի շրջանակներում։ Նույնիսկ եթե նրանց գործողություններն անօրինական են եղել, մենք ոչ մի բողոք չենք ստացել»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031