«Ռոբերտ Քոչարյանի համար տեսնում եմ վտանգ». Արարատ Զուրաբյան

«Ցանկացած հայտարարություն, որ արվում է հանրահավաքում, որոշակի ոճաբանություն է իր մեջ կրում։ Սպասենք հետագա ընթացքին, եթե կներկայացվի ինչ-որ փոփոխության նախագիծ, այդ ժամանակ, ըստ դրա՝ տեսակետ կհայտնենք։ Սակայն, չեմ կարծում, թե ինչ-որ փոփոխություններ տեղի ունենան։ Սա իմ անձնական կարծիքն է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը՝ մեկնաբանելով հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ կնախաձեռնեն սահմանադրական փոփոխություններ, որպեսզի արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարողանան  տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլև խորհրդարանն ինքը կարողանա որոշում կայացնել ինքնալուծարման մասին:

Ըստ նրա՝ մինչև խնդիրը չարծարծվի, որևէ ասելիք, որպես այդպիսին, չկա։

Հարցին՝ եթե չարվեն սահմանադրական փոփոխություններ, և վարչապետը հրաժարական տա, վտանգ չկա՞, որ ԱԺ-ն որևէ այլ անձի վարչապետ կընտրի, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանին, Ա.Զուրաբյանը պատասխանեց.

«Չեմ տեսնում որևէ վտանգ, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանին ընտրելու։ Ռոբերտ Քոչարյանի համար տեսնում եմ վտանգ, բայց դա վտանգ չէ, այլ՝ արդարացի հատուցում, որ նա նորից կհայտնվի բանտում։ Եվ համոզված եմ, որ դա այդպես էլ կլինի»։

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս