«Զիմնյայա վիշնյա» նախկին առեւտրական կենտրոնի մոտ հուշաքար են տեղադրել
Ռուսաստանի Կեմերովո քաղաքի կենտրոնում հուշաքար է կանգնեցվել ժողովրդական հուշահամալիրի տեղում, որը «Զիմնյայա վիշնյա» առետրաժամանցային կենտրոնի շենքի մոտ հայտվնել էր ողբերգական հրդեհից հետո առաջին օրերին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է քաղաքային վարչակազմի ներկայացուցիչը:
«Զիմնյայա վիշնյայի» ողբերգության զոհերի հիշատակի տարերային հուշահամալիրի վայրում տեղադրել են հուշաքար: Այդ վայրում շարունակվում են բարեկարգման աշխատանքները»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, օգոստոսի 21-ին ավարտվել է «Զիմնյայա վիշնյա» նախկին առեւտրաժամանցային համալիրի վերգետնյա մասի ապամոնտաժումը, որտեղ մարտ ամսին բռնկած հրդեհից զոհվեց 60 մարդ:
Ներկայում տեղում շարունակվում են մետաղական կառուցվածքների դուրսբերումն ու պահեստավորումը: Իշխանությունները հայտնել են, որ քանդված առեւտրական կենտրոնի տեղում որոշվել է ստեղծել հուշապուրակ: Դրա տարրերից մեկը կդառնա հիշատակի արտ-օբյեկտը՝ մետաղյա բալենին, որը կկռեն ուրալցի դարբինները