ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը վաղը չի ընտրի ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նավթի համաշխարհային շուկան անկայուն կմնա այնքան ժամանակ, քանի դեռ կգործեն Վաշինգտոնի պատժամիջոցները Թեհրանի դեմ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները Ստամբուլում իրենց գլխավոր հյուպատոսության շենքում սաուդացի լրագրող Ջամալ Խաշոկջիի սպանության փաստը խոստովանել են ճնշումների ներքո:
դրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը խուսափողական պատասխան է տվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն Ադրբեջանի անդամակցության վերաբերյալ «Ռիա Նովոստի»-ի լրագրողի հարցին:
Վիետնամի Ազգային ժողովը (միապալատ խորհրդարան) հոկտեմբերի 23-ին երկրի նոր նախագահ է ընտրել կառավարող Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգին:
«Ելք» խմբակցությունը որոշել է վաղը ՀՀ վարչապետի ընտրության հատուկ նիստի ժամանակ առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։
«Հյուսիսային հոսք – 2» գազատարի ստեղծումն իրենից վտանգ է ներկայացնում Ուկրաինայի եւ Սլովակիայի համար:
«Չգիտեմ՝ ում և ինչու է պետք ինձ թիրախավորելը (թեպետ ունեմ իմ ենթադրությունները), սակայն ամեն ինչ ունի իր սահմանները։ Արդեն խախտվում են բոլոր բարոյական նորմերը, և կեղծիք ու զրպարտություն սկսել են տարածել նաև իմ մերձավորների վերաբերյալ»։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղար Յուրի Օսիպովի հետ:
Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Վահե Գրիգորյանը չընտրվեց: Ըստ նախնական տվյալների՝ քիչ առաջ ԱԺ-ում ավարտված քվեարկությանը մասնակցել է ընդամենը 53 պատգամավոր: Մինչդեռ ՍԴ անդամի ընտրության համար անհրաժեշտ է 63 կողմ քվե:
«Ես ուզում եմ, որ մենք ազնիվ լինենք մեր պատկերացումներում, դիրքորոշումներում ու հայտարարություններում: Այս պահին արդեն ՀՀԿ խմբակցությունը փոքրամասնություն է, շատ լավ գիտեք, որ նույնիսկ 40 մարդ չկա խմբակցությունում: Եվ դնել պատասխանատվությունն ընդդիմության վրա, որը համաձայն չէ այդ մոտեցմանը, իսկ ՀՀԿ-ն հայտարարեց, որ համաձայն չէ կարճ ժամկետում կատարել լուրջ փոփոխություններ, ճիշտ չէ»:
Հայաստանում տեղի ունեցած ներքին փոփոխությունները որևէ կերպ չեն խանգարում Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին:
Մի խումբ գիտնականներ, որոնց թվում են Նոբելյան մրցանակների 29 դափնեկիրներ եւ Ֆիլդսյան մեդալներով պարգեւատրված վեց մաթեմատիկոսներ, բաց նամակ են հղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերին:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր լրագրողների հետ զրույցում դրական արտահայտվեց ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի մասին:
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջինա Հեսպելը Թուրքիայում է և մասնակցելու է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի Հյուպատոսությունում սպանված սաուդացի լրագրող Ջամալ Խաշոկջիի սպանության գործի հետաքննությանը:
ԵԱՏՄ անդամ երկրների արդյունաբերական հզորությունների կոոպերացիան թույլ կտա Հայաստանին վերականգնել բարդ սարքավորումների և հաշվարկային տեխնիկայի արտադրության առաջատարի իր դիրքերը, որոնք կային դեռ ԽՍՀՄ տարիներին:
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն քննադատել է երկրի դպրոցներում աշակերտական երդումը վերականգնելու վերաբերյալ որոշումը:
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունից» (AKP-ԱԶԿ) ընտրված խորհրդարանի (մեջլիս) հայ պատգամավոր Մարգար Եսայանը «Akşam» թերթի սյունակում անդրադարձել է Ստամբուլի Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում արաբ ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշոկջիի (Քաշըքչը) սպանությանը:
Ստամբուլի Քադըքյոյ շրջանում բանտից փախուստի դիմած հանցագործը 11 անցորդի է դանակահարել:
Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունն արդեն քննարկում անցկացրել է վարչապետի թեկնածու առաջադրելու հարցի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:
Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 27-ին առանձին երկկողմ հանդիպում կանցկացնեն Ստամբուլում Ռուսաստան-Թուրքիա-Ֆրանսիա-Գերմանիա գագաթնաժողովի շրջանակում:
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ Արման Աբրահամյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ 2018թ. հոկտեմբերի 23-ից նշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար:
ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը ՍԴ-ում խորը վերափոխումների անհրաժեշտություն է տեսնում: Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում իր թեկնածության քննարկման ժամանակ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է միջին դասի ամերիկացիների համար հարկերը նվազեցնել 10 տոկոսով:
Բրյուսելն առաջարկում է հանել ամենավիճելի ձեւակերպումը Brexit-ի մասին համաձայնագրի նախագծից, որը վերաբերում է Հյուսիսային Իռլանդիայի սահմանին՝ փորձելով փակուղուց հանել Լոնդոնի հետ բանակցությունները:
ՀՀԿ-ն վաղը կայանալիք վարչապետի ընտրություններում թեկնածու չի առաջադրելու: Այս մասին այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե ինքը դեսպան է նշանակվելու եվրոպական երկրներից մեկում:
ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես գալու համար անհրաժեշտ 27 ստորագրությունն արդեն հավաքվել է: Ստորագրահավաքն իրականացնողներից «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՅԴ-ն չի միացել ստորագրահավաքին, քանի որ ԸՕ վերաբերյալ նրանց 3 սկզբունքային առաջարկները չեն ընդունվել, սակայն վստահեցրել են, որ արատահերթ նիստի ժամանակ կողմ կքվեարկեն նախագծին:
Սաուդցի սպանված լրագրող Ջամալ Հաշքաջիի հարսնացուն՝ Հատիցե Չենգիզը, Twitter-ում հետմահու ուղերձ է հրապարակել իր սիրեցյալին:
«Մեր երկիրը կառավարում է «գողական երազանքը»: