Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայի իշխանությունները սաուդացի լրագրողի սպանությունը խոստովանել են ճնշման ներքո

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները Ստամբուլում իրենց գլխավոր հյուպատոսության շենքում սաուդացի լրագրող Ջամալ Խաշոկջիի սպանության փաստը խոստովանել են ճնշումների ներքո: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սաուդյան առաջնորդի խոսակցությունից հետո Սաուդյան Արաբիան ավելի հաղորդակից դարձավ և կարևոր է, որ նրանք  թեկուզ ուշ և ճնշման ներքո, բայց խոստովանեցին սպանությունը: Բոլոր հետաքննություններին մասնակցում են սաուդացի ներկայացուցիչներ»,-ասել է Չավուշօղլուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031