
Վիետնամի խորհրդարանը կառավարող Կոմկուսի գլխավոր քարտուղարին ընտրեց երկրի նոր նախագահ

Վիետնամի Ազգային ժողովը (միապալատ խորհրդարան) հոկտեմբերի 23-ին երկրի նոր նախագահ է ընտրել կառավարող Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգին:
Նրա թեկնածությունը, ինչպես հայտնել է խորհրդարանի հսկիչ հանձնաժողովը, պաշտպանել են օրենսդիր մարմնի պատգամավորները, որը, հանրապետության Սահմանադրության համաձայն, իշխանության բարձրագույն մարմինն է եւ օժտված է երկրի ղեկավարությանը նշանակելու եւ պաշտոնաթող անելու լիազորություններով։
Պետության ղեկավարի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ սեպտեմբերի 21-ին մահացավ նախագահ Չան Դայ Կուանգան, որն այդ պաշտոնը պետք է զբաղեցներ 2016-ից մինչեւ 2021 թվականը: Չան Դայ Կուանգայի մահից հետո երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել փոխնախագահ Դանգ Թհի Նգոկ Տհինը: Հոկտեմբերի սկզբին Վիետնամի Կոմկուսի կենտկոմի 12-րդ գումարման ութերորդ պլենումը միաձայն Վիետնամի նոր նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրեց կուսակցության կենտկոմի գործող գլխավոր քարտուղարին:
Պետության ղեկավարի պաշտոնում հաստատվելուց հետո Նգուեն Ֆու Չոնգը Վիետնամի ժամանակակից պետության մեջ դարձել է երկրի երկրորդ նախագահը, որը միաժամանակ կուսակցության ղեկավար է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: