
Սաուդցի սպանված լրագրողի հարսնացուն հուզիչ ուղերձ է հղել նրան

Սաուդցի սպանված լրագրող Ջամալ Հաշքաջիի հարսնացուն՝ Հատիցե Չենգիզը, Twitter-ում հետմահու ուղերձ է հրապարակել իր սիրեցյալին:
Աղջիկը մի հատված է զետեղել Հաշքաջիի տեսահարցազրույցից, որն ավելի վաղ նկարահանվել էր վավերագրական ֆիլմի համար: Լրագրողի մենախոսության ձայնագրման ժամանակ նրա ծնկներին է ցատկել կատուն: Թղթակիցը ծիծաղելով խնդրել է օպերատորին՝ այդ հատվածը պահպանել կինոնկարում:
https://twitter.com/mercan_resifi/status/1053692330165833728
«Նրանք խլեցին քո ֆիզիկական ներկայությունն իմ աշխարհից: Բայց քո հրաշալի ծիծաղն իմ հոգում կմնա ընդմիշտ: Իմ թանկագին Ջամալ Հաշքաջի»,- գրել է Չենգիզը՝ գրառմանը կցելով «Ջամալ Հաշքաջի» եւ «արդարադատություն Ջամալի համար» հեշթեգները:
Հաշքաջին հոկտեմբերի 2-ին անհետացել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանում: Նա մտադիր էր ձեւակերպել ապահարզանը նախկին կնոջ հետ, որպեսզի հետո ամուսնություն կնքի Թուրքիայի քաղաքացուհի Չենգիզի հետ: Թուրքական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, Հաշքաջին ենթարկվել է դաժան կտտանքների եւ այնուհետեւ սպանվել: