
ԵՄ-ն պատրաստ է Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի նախագծից հանել ամենավիճելի ձևակերպումը. Financial Times

Բրյուսելն առաջարկում է հանել ամենավիճելի ձեւակերպումը Brexit-ի մասին համաձայնագրի նախագծից, որը վերաբերում է Հյուսիսային Իռլանդիայի սահմանին՝ փորձելով փակուղուց հանել Լոնդոնի հետ բանակցությունները: Հոկտեմբերի 23-ին այս մասին հայտնել է Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետների:
Թերթի տվյալներով՝ Brexit-ի շուրջը Եվրամիության գլխավոր բանագնաց Միշել Բառնիեն «պատրաստ է (փաստաթղթից) հանել Հյուսիսային Իռլանդիային առնչվող հղումները, որոնք ենթադրում են (Միացյալ Թագավորության այդ տարածաշրջանի) պահպանում Եվրամիության «մաքսային տարածքում»:
Բրյուսելի այս առաջարկությունը հարուցել է Լոնդոնի ամենասուր արձագանքը, եւ ըստ էության ձախողման եզրին է դրել ամփոփիչ համաձայնագրի պայմանների շուրջը երկկողմ բանակցությունները:
Անդրադառնալով այդ ճանապարհին հնարավոր փոզիջումներին՝ Մեյը հոկտեմբերի 22-ին բրիտանացի խորհրականներին տեղեկացրել է, որ «ԵՄ այժմ ակտիվորեն աշխատում Է Մեծ Բրիտանիայի հետ Միացյալ Թագավորության եւ Եվրամիության ժամանակավոր մաքսային տարածքի վերաբերյալ հանդիպական արաջարկության շուրջն» ի տարբերություն Հյուսիսային Իռլանդիայի նկատմամբ կոնկրետ միջոցների, հաղորդել է ՏԱՍՍ-ը: