«Պարոն Զեյնալյան, դուք նորմա՞լ եք համարում, որ ԸՕ-ն ընդունվի այսպիսի հապշտապ ռեժիմով։ Առաջին ընթերցումն այսօր անենք, երկրորդը վաղը, երբ ակնհայտ է, որ քննարկման հարցեր կան։ Ես ընդհանրապես չեմ հիշում, որ ԸՕ-ն այսպիսի հապշտապությամբ որևէ ԱԺ-ում ընդունվեր, երբ տեղի են ունենում կարևորագույն փոփոխություններ»,- այսօր խորհրդարանում դիմելով արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին՝ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամներն անհանգստացած են պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի հնարավոր մոտալուտ պաշտոնաթողության վերաբերյալ հաղորդագրություններից:
Հայաստանը գործնականում իր բոլոր միջազգային գործընկերների հետ ինտենսիվ և բարձր մակարդակի շփումների մեջ է:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միջև կայացել է հեռախոսազրույց։ Երկու երկրի ղեկավարները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, Սիրայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ստամբուլի Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում սպանված սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջեմալ Քաշըքչըի հարցը։
Հռոմի կենտրոնում ճանապարհները, ինչպես նաեւ մետրոյի մի քանի կայարաններ ջրով են ծածկվել հոկտեմբերի 21-ի երեկոյան մոլեգնած սաստիկ անձրեւի պատճառով:
Ադրբեջանում թուրքական «STAR» նավթավերամշակման գործարանային համալիրի բացման արարողության ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը։
«Շատ տգեղ երևույթ է, երբ մարդիկ նստած են, բայց չեն քվեարկում։ Կամ թող արտահայտվեն, որ իրենք չեն ուզում, որ նիստը կայանա…»,- այսօր խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ անդրադառնալով արտահերթ նիստի անցկացման օրակարգի վերաբերյալ նախագծի քվերակությանը չմասնակցած պատգամավորներին։
Հոկտեմբերի 21-ին անցկացված ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ակնհայտ է հեղափոխության հաղթանակը:
Հայաստանում այս փուլում տեղի է ունենում քաղաքական և տնտեսական համակարգի խորը տրանսֆորմացիա, ձևավորվում է ակտուալ տնտեսական և քաղաքական օրակարգ:
Մարտուն Գրիգորյանը համալրեց ԱԺ կազմը։ Այսօրվա արտահերթ նիստին այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։ Ըստ ԿԸՀ արձանագրության մանդատ է տրվում ՀՀԿ թիվ 11 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Մարտուն Գրիգորյանին։
ՀՀ ազգային ժողովում կառավարության նախաձեռնությամբ մեկնարկել է արտահերթ նիստը: Օրակարգում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հոնդուրասցի միգրանտների քարավանների հետ կապված իրավիճակը Դեմոկրատական կուսակցության խայտառակությունն է։
Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենը հոկտեմբերի 22-ի վաղ առավոտյան ժամանել է մարդատար գնացքի վթարի վայր, որը 18 մարդու կյանք է խլել:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 22-ից 25-ը աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն:
Հոկտեմբերի 21-ին 99 տարեկան հասակում վախճանվել է նորվեգացի Յոահիմ Ռենեբերգը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մարտնչել է հիտլերյան կոալիցիայի դեմ:
Գեղարքունիքի մարզի Դդմաշեն, Երանոս, Մաքենիս, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Սարուխան համայնքներում ավարտվել են համայնքի ղեկավարի հերթական եւ արտահերթ ընտրություններ:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հրավերով հոկտեմբերի 22-ին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող խորհրդակցությանը:
Աֆղանստանի Կունդուզ հյուսիսարեւելյան նահանգում «Թալիբան» շարժման առաջնորդ մոլլա Մանսուրն սպանվել է Իմամ Սահիբի գավառում, որը սահմանակից է Տաջիկստանին:
Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդ թագավորը եւ գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը ցավակցություն են հայտնել Ստամբուլում զոհված լրագրող Ջամալ Հաշքաջիի հարազատներին:
«Մի քանի օր առաջ համացանցում մի տեսանյութ էր տարածվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Մանուկեան-Դեմիրճեան վարժարանից, որտեղ ուսուցչուհի-դաստիարակները մոլեռանդ կերպով դահլիճում հավաքված երեխաներին խմբակային սովորեցնում և կրկնել էին տալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Իմ քայլը» բանաստեղծությունը։
Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր առավոտյան տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի նիստը։
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամիսներ առաջ խոսեցի Bell 412 ուղղաթիռներից: Մեր հասաարակության մեջ շատերը պնդում էին, որ դրանք քաղաքացիական են և անհանգստանալու առիթ չկա: Հիմա Ադրբեջանն ունի ամբողջությամբ ռազմական MD-530F հարվածային ուղղաթիռներ` «Cayuse Warrior»:
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է հոկտեմբերի 21-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները:
Զբոսաշրջիկները, որոնք այցելում են ճապոնական Կիոտո քաղաք եւ իջեւանում տեղի հյուրանոցներում ու հոսթելներում, պարտավոր կլինեն հատուկ հարկ վճարել:
Ամբողջ աշխարհում անշարժ գույքի օբյեկտներում կատարված ներդրումների ծավալը 2018 թվականին պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է ռեկորդային 1,8 տրիլիոն ԱՄՆ-ի դոլարը:
«Ռուսաստանի դիրքորոշումը միշտ նույնն է եղել` հակամարտության վերջնական կարգավորման համար անհրաժեշտ է, որպեսզի հակամարտող կողմերից որևէ մեկը չլինի հաղթողի կամ պարտվողի կարգավիճակում»:
Սիրիայի իշխանություններին հաջողվել է վերադարձնել մոտավորապես 9000 հափշտակված պատմական արտեֆակտներ, միեւնույն ժամանակ անօրինական հնագիտական պեղումներ են անցկացվում երկրի բռնազավթված տարածքներում:
Կայանալիք արտահերթ ընտրությունները, որքան էլ կարևոր քաղաքական հանգրվան են, սակայն այն պատկերացումը, թե դրանք վերջնական հանգուցալուծում են տալու ընթացիկ քաղաքական խաղին, վերջնական մի իրավիճակ են արձանագրելու, հիմնովին սխալ կարող ենք համարել:
Միգրացիան պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման անկապտելի մասն է, ինչպես նաեւ անհավասարության կրճատման կարեւոր միջոցը:
Ալժիրի իշխանությունները նիկաբ կրելու արգելք են սահմանել վարչական հիմնարկությունների աշխատակցուհիների համար: