ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին ողջունում է Հայաստանում տեղի ունեցած թավշա հեղափոխությունը։ Ըստ նրա՝ տարբեր առիթներով Դաշնակցությունն ասել է, որ պետք է վերացնեն Հայաստանում փտածությունը, օլիգարխիան, կասեցնեն արտագաղթը, պետք է լինի թափանցիկություն։
«Ի՞նչ է նշանակում՝ հակահեղափոխականություն, սաբոտաժ. ո՛չ սաբոտաժ կա, ո՛չ ռևանշ։ Իրենց սեփական աշխատանքային թերությունները թող չփաթաթեն ՀՀԿ-ի վզին։ Մեր կարծիքը եղել է բացառապես քաղաքական»,- ասաց ԱԺ փոխնախագահը։
Բելգիայի կառավարությունը որոշում է կայացրել թագավորության ռազմաօդային ուժերի վերազինման հմար ԱՄՆ-ից գնել հինգերորդ սենդի F-35 Lightning II կործանիչներ:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ ՀՀԿ-ն «մանր քինախնդրություն» ցույց տվեց`չապահովելով իր պատգամավորների ներկայությունը քվեարկությանը:
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընտրական օրենսգրքի տապալման մեղավորը ոչ միայն ՀՀԿ-ն ու «թեթևակի» սաբոտաժ արած ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն են, այլև գործադիր իշխանությունը:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ այսօր չընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի ընդունման համար անհրաժեշտ էր 63 պատգամավորի քվե։
Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունն ամեն ինչ անում է սաբոտաժի քաղաքականություն վարելու համար:
Ըստ 168.am-ին հասած լուրերի՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը տրոհվելու եզրին է։ Խոսքը, մասնավորապես, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանին է վերաբերում, որը մտադիր է հեռանալ ՔՊ-ից և նոր կուսակցություն հիմնել։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՌԴ աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 22-ին Մոսկվայի պետական պատմության թանգարանում հանդիպել է Ռուսաստանի պատմական միության նախագահության անդամ, «Հայրենիքի պատմություն» ֆոնդի գործադիր տնօրեն Կոնստանտին Մոգիլեւսկու հետ:
«ԱԺ-ն տապալեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները». ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է:
«Այսօր ԱՎԾ-ն հրապարակել է 2018-ի հունվար-սեպտեմբերի մակրոտնտեսական թվերը»:
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը հրաժարական է ներկայացրել:
ՀՀ ԱԺ-ում 56 կողմ, 3 դեմ ձայներով չընդունվեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը եւ ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերի 22-ին Մոսկվայում քննարկել են լայն շրջանակի հարցեր, ներառյալ սպառազինությունների վերաբերյալ համաձայնագրերը եւ Սիրիայի իրադրությունը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխությունների մասին վիճահարույց օրենքի նախագծի հետ կապված գործողությունների վերաբերյալ հանդես կգա հայտարարությամբ՝ մինչև սահմանված ժամկետի ավարտը:
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը պաշտոնապես ներողությունէ խնդրել սեռական բռնության զոհերից:
Կյանքի 91-րդ տարում վախճանվել է քիմիայի գծով 2008 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր, ճապոնացի կենսաբան եւ քիմիկոս Օսամու Սիմոմուրան:
Իտալիան մտադիր չէ դուրս գալ ԵՄ-ից եւ եվրոգոտուց:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկվա ՏԻՄ ընտրություններից հետո այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով շնորհավորեց ընտրությունների արդյունքում հաղթող թեկնածուներին։
Եվրամիությունը Միջին ու փոքր հեռահարության հրթիռների շուրջ պայմանագիրը (ՄՓՀՀ-ի) համարում է եվրոպական անվտանգության անկյունաքարը եւ գտնում է որ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պետք է կառուցողական երկխոսություն վարեն դրա պահպանման եւ կատարման համար:
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն ԱԺ արտահերթ նիստի ժամանակ առաջարկեց նոր ԸՕ քվեարկությունն անցկացնել ժամը 17։30-ին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավորների մի մասը դեռևս ուղևորվում է ԱԺ, որպեսզի մասնակցի քվեարկությանը։
«Պարոն Աշոտյանի ելույթի ոճը հիշեցնում էր «Ելք» խմբավորության պատգամավորների ոճը, երբ մենք հակափաստարկներ էինք ներկայացնում ԱԺ-ի հանձնաժողովների թվաքանակը մեկով պակասեցնելու վերաբերյալ, երբ փաստարկներ էինք բերում, թե ինչու պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով՝ ԱԺ միջանցքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ և նմանատիպ այլ հարցերով»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր խորհրդարանում քաղաքական ուժերին հորդորեց՝ չբռնանալ քաղաքական ուժերի ձևավորած կարծիքներին։
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի տպավորությամբ՝ ԱԺ-ում հերթական անգամ ստեղծել են խնդիր, որն ուզում են հերոսաբար հաղթահարել։
«Կուզեմ մեկ կետ կարևորությամբ ընդգծել, որ հեղափոխությունն ընթացք է, շարունակվող ընթացք, և այդ ընթացքն իր հանգրվաններն ունի»:
Հոկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հրավերով մասնավոր այցով Հայաստանում գտնվող Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանիին:
Հոկտեմբերի 22-ին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուդոլֆ Միխալկային։
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները առավոտյան բերման են ենթարկել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) 4 եղբայրներին՝ Մուրադ, Զարզանդ, Սահակ եւ Լյովա Առաքելյաններին:
«Խնդիրը ռեյտինգային համակարգն էր, հիմա ունենք այդ համակարգի վերացման շանս։ Այո, խաղի կանոնները փոխվում են ընտրություններից անմիջապես առաջ, բայց խաղի կանոնները լիբերալացվում են, այսինքն՝ ավելի ազատական մոտեցում է ներդրվում։ Հետևաբար, հապճեպության խնդիրը ստորադասվում է այն ազատական մոտեցումներին, որ ներկայացվում է Ընտրական օրենսգրքում»։
Հրաշալի ընդունելություն, հետաքրքիր աշխատանքային միջավայր. Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն այսպես բնորոշեց Երևանում «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումի անցկացումը: