Հայաստանում տեղի ունեցած ներքին փոփոխությունները չեն խանգարում ԵԱՏՄ-ի աշխատանքներին. Տատյանա Վալովայա

Հայաստանում տեղի ունեցած ներքին փոփոխությունները որևէ կերպ չեն խանգարում Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին: Երևանում շարունակվող «Եվրասիական շաբաթ» համաժողովի շրջանակներում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան:

«Եվրասիական տնտեսական միության բոլոր կառույցներում Հայաստանի ներկայացուցիչները շատ ակտիվ աշխատում են: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ մայիսին կայացած նիստին, որին մասնակցում էր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մենք հաստատել ենք մի զեկույց, որը պատրաստել էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Հայաստանի կառավարությունը. Դրանում ամփոփված են վերջին երկու տարիներին կատարված աշխատանքներին Հայաստանի մասնակցության նախնական արդյունքները, որոնք շատ դրական են»,- ասաց Վալովայան:

Նա հավելեց, որ աշխատանքներն ակտիվ շարունակվում են, և որևէ խնդիր չկա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031