Բաժիններ՝

«Հյուսիսային հոսք-2» գազատարն սպառնում է Ուկրանիային և Սլովակիային. Լեհաստանի նախագահ

«Հյուսիսային հոսք – 2» գազատարի ստեղծումն իրենից վտանգ է ներկայացնում Ուկրաինայի եւ Սլովակիայի համար: Այդ մասին հայտարարել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Լեհաստանի ռադիոյի համար հարցազրույցում:

«Մեր դիրքորոշումը միանշանակ է եւ անփոփոխ: Մենք կարծում ենք, որ «Հյուսիսային հոսք – 2»-ը նախաձեռնություն է, որը ոչ մի ընդհանուր բան չունի տնտեսության հետ: Դա քաղաքական եւ տնտեսական բնույթի ձեռնարկում է, որն իրականացնում է ամենից առաջ Ռուսաստանը: Ցավոք, դրան մասնակցում են Գերմանիայի ֆիրմաներ»,- ասել է նա:

Լեհաստանի ղեկավարի խոսքով՝ Լեհաստանը փորձում է իր էներգետիկական անվտանգությունն ապահովել ԱՄՆ-ից հեղուկացված բնական գազի, ինչպես նաեւ Նորվեգիայի ափամերձ ծանծաղուտից բնական գազի մատակարարումների կազմակերպման հաշվին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031