Ըստ ադրբեջանագետի, եթե ՀԱՊԿ անդամ Բելառուսը զենք է վաճառում Հայաստանին թշնամի համարվող Ադրբեջանին, ապա այստեղ երկու երկրների հարաբերությունները վերանայելու կարիք կա, ընդհուպ՝ մինչև այն հարցը, թե նման պարագայում կարիք կա՞, որպեսզի Հայաստանը շարունակի մնալ ՀԱՊԿ կազմում։
Միացյալ Նահանգները պատժամիջոցների ցանկում ներառել են ռուսաստանցի վեց ֆիզիկական անձի և երեք ընկերությունների՝ Իրանից Սիրիա նավթ մատակարարելու համար:
«ՀԱՊԿ-ի հետ կապված այլ խնդիրներ էլ են ծագելու. մասնավորապես՝ զենքի վաճառքը, որ կլինի հետագայում, նաև՝ Ռուսաստանի և մնացած երեք սուբյեկտի միջև կապը»։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիայում գործող ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի հետ կապված որոշում է կայացրել, որը Թուրքիայի իշխանությունները չեն պատրաստվում կատարել:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում և դրան հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում հեղափոխություն իրականացրած քաղաքական թիմն ամբողջությամբ կատարել է ժողովրդին տված խոստումները։
Թուրքիայում 2016թ. ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենը, ով վտարանդու կարգավիճակով բնակվում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում, չի պատրաստվում լքել նահանգների տարածքը:
Նոյեմբերի 14-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն աշխատանքային այցով մեկնել էր Փարիզ, որտեղ ունեցել էր մի շարք հանդիպումներ։
Հյուսիսային եւ Հարավային Կորեաները 65 տարվա ընթացքում առաջին անգամ նոյեմբերի 22-ին կմիացնեն ճանապարհը ապառազմականացված գոտում:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նոյեմբերի 21-ին կուղեւորվի Բրյուսել՝ հանդիպում անցկացնելու Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ:
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության 2018թ. պլանի համաձայն` կապի համակարգի կատարելագործման բնագավառում փոխգործակցության հարցերով աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով նոյեմբերի 20-ին Մոսկվա է մեկնել ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ – կապի և ԱԿՀ վարչության պետ, գնդապետ Թ. Շահնազարյանի գլխավորած աշխատանքային խումբը:
Երբ այս տարվա հունիս ամսին կառավարությունը կատարյալ լռությամբ հաստատեց Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, անմիջապես կասկածներ հնչեցին, որ լռության հիմնական պատճառն այն մութ էջերն են, որոնք կարող են դուր չգալ Հայաստանի Հանրապետության «հպարտ» քաղաքացիներին:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի քրեական գործով արված բացահայտումները հեղափոխական է համարում և զարմանում, թե ինչու այդ թեմաներով փոթորիկներ չեն լինում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ գործի քննությունն ընթանում է ճիշտ ուղղությամբ:
Եվրամիությունը չի վերածվի ռազմական միության:
Իրաքի F-16 կործանիչները նոյեմբերի 20-ին Սիրիայի տարածքում մի շարք հարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օբյեկտներին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Խորվաթիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդար Սունկոն (նստավայրը՝ Աթենք):
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունում անհիմն են որակել լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության հետ սաուդյան գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի առնչության վերաբերյալ հայտարարությունները։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ անդրադարձել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հնչեցրած որոշ հայտարարություններին:
«Ամեն ինչ տեղում էր, միայն սա էր պակասում. երեկվա բացատրություններն ինձ համար ամբողջական չէին, որովհետև տարբեր պետական պաշտոնյաներ տարբեր մեկնաբանություններ էին տալիս, և համոզվածություն չկա, որ այդ խնդիրն օրակարգում չէ»:
Միջազգային անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը խորհրդարանական արտահերթ ընտրություններին գոնե հաղթողների մասով անակնկալների չի սպասում:
Եվրամիությունը պաշտպանությանն ուղղված իր նախաձեռնություններում չպետք է մրցի ՆԱՏՕ-ի հետ եւ կրկնորդի նրա գործառույթները:
Սաուդյան Արաբիան պատրաստ է սպառազինությունների այլընտրական աղբյուրներ փնտրել՝ լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության ֆոնին համագործակցությունից ավանդական մատակարարների հրաժարման պատճառով:
Ալեքսանդր Սարգսյանի գործով նախաքննությունը շարունակվում է: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսում հրաժարվեց որևէ մեկնաբանություն անել, որ կարող է ազդել գործի քննության վրա:
«Այո, միանշանակ, կարծում եմ՝ բարձր որակի ցուցակ ենք ներկայացրել»,- այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի ցուցակի ձևավորմանը:
«Այդ օպերատիվ կապը տպավորություն էր, թե ես ու Ադրբեջանի նախագահը առավոտից իրիկուն նստած իրար հետ չատ ենք անում: Այդպես չի»,- այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ իրենց ներկայացուցիչներն են ըստ անհրաժեշտության տեղեկատվություն փոխանակում են»:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վրդովվեց «խոպանչի» բառից:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն այնքան էական չէ, դրանից ավելի գլոբալ հարցեր են քննարկվում, և այդ համատեքստում գլխավոր քարտուղարի պաշտոնը երկրորդական, նույնիսկ չորրորդական հարց է.
«Դուք երևի սխալ եք պատկերացնում ցուցակի իմաստը. Ցուցակը հավաքում է մարդկանց, որոնք համախոհ են երկրի ընդհանուր զարգացման հեռանկարի նկատմամբ, և նրանք կարող են ունենալ շատ տարբեր մոտեցումներ, հատկապես, որ Դավիթ Շահնազարյանը մեր կուսակցության անդամ չէ»։
Նոյեմբերի 20-ին ԿԺԴՀ-ն Հարավային Կորեայի հետ սահմանի ապառազմականացված գոտում տեղակայված տասը ամրակետ է ոչնչացրել որպես այն պայմանավորվածությունների բաղկացուցիչ մասը, որոնք վերաբերում են լարվածության նվազեցմանն ու պատահական բախումները կանխելու միջոցառումներին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Վլադիմիր Բադալյանը հետ է կանչվել Թուրքմենստանում և Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե իր կառավարությունը կատարել է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները: Ամիսներ առաջ էլ հայտարարում էր, թե կախարդական փայտիկ ունի եւ գալու է լուծելու բոլոր խնդիրները: Եռագույն փողկապ կապելը տպավորիչ է, իհարկե»: