«Մարդ կա, մտել է կառավարության կաբինետ, իր ընկերների հարցն է սկսել լուծել». Նիկոլ Փաշինյան

«Այո, միանշանակ, կարծում եմ՝ բարձր որակի ցուցակ ենք ներկայացրել»,- այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի ցուցակի ձևավորմանը:

Ըստ նրա՝ աշխատել են մաքսիմալ բալանսավորված լինել ցուցակի հարցում: Նա նկատեց, որ կար ժամանակ, երբ իրենք էին խնդրում մարդկանց լինել իրենց ցուցակում, բայց դա ռիսկային էր: Փաշինյանը նշեց, որ եղել են մարդիկ, որ ակնհայտորեն քարուքանդ են եղել, օրինակ՝ մարդ կա, մտել է կառավարության կաբինետ, իր ընկերների հարցն է սկսել լուծել, վարչապետի պաշտոնակատարն իր անձնական հրամանով հեռացրել է, հիմա ընտրական ցուցակում չկա, ասում է՝ ժողովրդավարություն չկա:

«Սա չի նշանակում, որ ցուցակում ընդգրկվածները բոլորը հրեշտակ են, այդ թվում՝ ես»,- ասաց Ն.Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, որ կադրային բանկ է ստեղծվելու՝ պետական կառավարման պաշտոններում նշանակումների նպատակով:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս