Բաժիններ՝

Էր Ռիադը ժխտել է Խաշկոջիի սպանության հետ գահաժառանգի առնչության վարկածը

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունում անհիմն են որակել լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության հետ սաուդյան գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի առնչության վերաբերյալ հայտարարությունները։

«Մենք թագավորությունում գիտենք, որ գահաժառանգ արքայազնի հասցեին հնչող այդ մեղադրանքները ճշմարտացի հիմքեր չունեն: Եվ մենք կտրականապես հերքում ենք դրանք»,- ասել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ Ջուբեյրն «Աշ Շարք Ալ Աուսաթ» թերթում հրապարակված հարցազրույցում: «Սաուդյան Արաբիայի Թագավորության ղեկավարությունը, որը ներկայացվածէ թագավորի եւ գահաժառանգ արքայազնի կողմից, կարմիր գիծն է, եւ մենք թույլ չենք տա, որ որեւիցե մեկը փորձի վնասել նրանց»,- նշել է նա:

Նախարարի խոսքը հնչել է The Washington Post թերթում վերջերս տեղ գտած հրապարակման ֆոնին: Դրանում ասված էր, որ, Կենտրոնական հետախուզական վարչության եզակացությունների համաձայն՝ լրագրող Խաշկոջիի սպանության համար պատասխանատու է սաուդյան գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս