Մեկ մարդ է զոհվել, եւս ավելի քան 40-ը՝ վիրավորվել Կատալոնիայում (Իսպանիա) տեղի ունեցած երկաթուղային աղետի հետեւանքով:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգրիդա Լևրենցեն (նստավայրը՝ Թբիլիսի):
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում սահմանվեցին 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ երեկ Գեղարքունիքի մարզ իր այցելությանը, որն ընկալվել է որպես քարոզարշավի մեկնակ:
«2018 թ. նոյեմբերի դրությամբ կամ առնվազն մինչև խորհրդարանական արտահերթ ընտրություների քվեարկության դրությամբ մենք կատարել ենք մեր ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորություներն՝ առանց բացառության»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Ես կարծում եմ, որ ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակն արտաքին քաղաքականության մեջ պարբերաբար ի հայտ եկող երևույթներից մեկն է, որին պետք է պատրաստ լինել միշտ, սակայն ցանկալի է նախօրոք մտածել և պլանավորել քայլերը, որպեսզի այդպիսի իրավիճակներ չստեղծվեն»:
Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ եթե կոնեսենսուս չլինի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի հարցում, կշարունակենք աշխատանքը կոնսենսուսի ձեռքբերման ուղղությամբ, որովհետև այդ կառույցում որոշում կայացվում է կոնսենսուսով: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամները դեմ են արտահայտվել այն բանին, որ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը ժառանգի գահը՝ կապված լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանությանը նրա մեղսակցության մեղադրանքների հետ:
ՀՀ կառավարությունում մեկնարկել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ասուլիսը:
Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքի բնակելի շենքերից մեկում նոյեմբերի 20-ի առավոտյան պայթյուն է որոտացել, և մարդիկ մնացել են փլատակների տակ:
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը մասնակցել է մշակույթի և տուրիզմի նախարարության բյուջեի քննարկումներին։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա` մասնակցելու ԱՊՀ ԱԽ 6-րդ համաժողովին։
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է. «Ժողովուրդ ջան, ես ձեր աջակցության կարիքն ունեմ եւ ձեր աջակցությունն ինձ ոգեւորում է»:
Բարսելոնայից ոչ հեռու մարդատար գնացք է դուրս ընկել ռելսերից, ինչի հետեւանքով զոհվել է մեկ մարդ, եւս հինգ հոգի վերքեր են ստացել:
Ջոն Բոլթոնի երևանյան այցից հետո Հայաստանի շուրջ բավականին մտահոգիչ զարգացումներ են տեղի ունենում: Նախ, Ն.Փաշինյանի կողմից անպատասխան թողած` «դե ֆակտո Իրանի հետ սահմանը կարող է փակվել»՝ Բոլթոնի հայտարարությունից հետո Իրանը, Թուրքիայի և Ադրբեջանի հետ համատեղ, ստորագրեց մի պայմանագիր, որի առանցքային դրույթներից մեկը ստորագրող կողմերի տարածքային ամբողջականության անձեռնամխելիությանն էր վերաբերում:
Ռուսաստանը Թեհրանի հուսալի գործընկերն է տնտեսության ու քաղաքականության բնագավառներում:
ԵՄ-ի խորհուրդը լույս նոյեմբերի 20-ի գիշերը հայտնել է, որ նախօրյակին չի կարողացել Եվրախորհրդարանի հետ համաձայնության գալ Եվրամիության 2019 թվականի բյուջեի շուրջ։
ԵՄ-ի Արտաքին գործերի խորհուրդը հաստատել է Եվրամիության անվտանգության եւ պաշտպանության համատեղ քաղաքականության բնագավառում մշտական կառուցվածքավորված համագործակցության շրջանակներում նախագծերի նորացված ցանկը (PESCO)։
Սաուդյան Արաբիայի Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդ գահաժառանգ արքայազնը կմասնակցի Արգենտինայում G20-ի գագաթնաժողովի աշխատանքին:
«Այդ գաղափարը նախ պետք է ՊԵԿ համապատասխան աշխատանքային խմբի կողմից դառնա բարեփոխումների հիմնավորված փաթեթ, այնուհետև դրվի մասնագիտական քննարկման, այնուհետև՝ ներկայացվի կառավարության դատին, իսկ վերջինիս կողմից նախնական հավանության արժանանալուց հետո ստանա իրավական ակտի նախագծի տեսք ու դրվի հանրային քննարկման»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տիկնոջ՝ Մելանյայի հետ նոյեմբերի 19-ին Ծննդյան տոների եղեւնու դիմավորման արարողություն են անցկացրել երկրի գլխավոր նստավայրում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 19-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել բարերար Վահան Շամլյանի եւ նրա խորհրդական Վահագն Բզնունու հետ:
«Վեհաժողովը նոր նախագահ ընտրեց Մադելին Մունին»,- ասված Է հաղորդագրության մեջ: Այդ պաշտոնում Մունը կփոխարինի Լիտվայի պաշտպանության նախկին նախարար Ռասա Յուկնյավիչենեին: Վերջինս այդ պաշտոնն զբաղեցնում Էր 2018 թվականի մարտից: ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը բաղկացած Է դաշինքի 29 երկրների 266 պատգամավորներից: Վեհաժողովի հաջորդ նստաշրջանը կկայանա Լոնդոնում 2019 թվականի հոկտեմբերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
«Իրավունք» թերթը գրում է. «Այն, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը հայտնվել է «Իմ քայլը» դաշինքի ցուցակում, պարզվում է՝ ամենեւին էլ օրենսդիր աշխատանքի վերադառնալու նպատակով չէ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Արարատի մարզի բնակիչները չափազանց զարմացած են «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակում որոշ թեկնածուների հայտնվելով:
«Մանրամասներ կան նաև հայտնի իրադարձությունների մասին, օրինակ՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործության, Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի մասին, իր և Կարեն Դեմիրճյանի մտերիմ հարաբերությունների մասին, Սերժ Սարգսյանի մասին։ Առհասարակ, գրքում արծարծված են նորանկախ Հայաստանի գրեթե բոլոր նշանավոր դերակատարները»։
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը ներկայացրել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական ամբողջական ցուցակը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի խնդրի շուրջ կրքերը ոչ միայն չեն հանդարտվում, այլեւ որքան մոտենում է դեկտեմբերի 6-ը, երբ կրկին պետք է հանդիպեն ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները, այնքան ստեղծված ճգնաժամն ավելի է խորանում:
«Դրա հետևանքները մեզ վրա թանկ են նստելու, իսկ պատասխանատվությունը կրելու են դրա հեղինակները: Սակայն արդյոք դրանից հետո ամբոխը հետևություններ կանի ու նորից հասարակության կվերածվի, թե ընդամենը նոր ֆյուրեր կորոնի, դեռ հարց է»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցի շուրջ կրքերը չեն հանդարտվում եւ ավելին, որքան մոտենում է դեկտեմբերի 6-ը, երբ կրկին պետք է հանդիպեն ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները, այնքան ստեղծված ճգնաժամն ավելի է խորանում: Երեկ այս կառույցի համատեքստում կրկին հետաքրքիր իրադարձություններ տեղի ունեցան: