Բաժիններ՝

ԿԺԴՀ-ն և Հարավային Կորեան 65 տարվա ընթացքում առաջին անգամ կմիացնի ավտոմոբիլային ճանապարհը

Հյուսիսային եւ Հարավային Կորեաները 65 տարվա ընթացքում առաջին անգամ նոյեմբերի 22-ին կմիացնեն ճանապարհը ապառազմականացված գոտում: Այդ մասին հայտնել է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով կառավարական աղբյուր:

«Փանմունջոմի հռչակագրի իրագործման համար ռազմական ոլորտում Հյուսիսի եւ Հարավի միջեւ համաձայնագրի» կնքումից հետո Հյուսիսային եւ Հարավային Կորեաները հոկտեմբերից ի վեր յուրաքանչյուրն իր կողմից անվտանգության միավորված գոտում ականազերծման հետ միասին անցկացրել են ճանապարհի բացման աշխատանքներ: Նոյեմբերի 22-ին սահմանազատիչ գծում կմիացվի 12 մետր առավելագույն լայնությամբ ճանապարհը»,-հայտարարել է աղբյուրը եւ հավելել, որ ճանապարհը կլինի գրունտային:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ ԿԺԴՀ-ն եւ Հարավային Կորեան պայմանավորվել են նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին անցկացնել իրենց երկաթուղիների միավորման ու արդիականացման աշխատանքներ սկսելու արարողություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս