Բաժիններ՝

Մոգերինին բացառել է ԵՄ-ի՝ ռազմական միության վերածվելու հնարավորությունը

Եվրամիությունը չի վերածվի ռազմական միության: Այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ մեկնաբանելով համաեվրոպական բանակի ստեղծման հնարավորությունը: «Եվրամիությունը չի վերածվի ռազմական միության: ՆԱՏՕ-ի հետ ոչ մի մրցություն չկա»,-ասել է նա: Մոգերինիի խոսքով՝ ԵՄ-ն եվրոպական բանակ չի ստեղծում:

«Մենք եվրոպական բանակ չենք ստեղծում, այստեղ ոչ ոք եվրոպական բանակ չի կառուցում: Մենք ներդրումներ ենք անում, որպեսզի անվտանգության ավելի հուսալի, ավելի ակտիվ «մատակարարներ» լինենք տարածաշրջանում ու աշխարհում»,-հավելել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոյեմբերի 6-ին Europe-1 ռադիոկայանի եթերում հայտարարել է, թե հարկ է, որ Եվրամիությունն ստեղծի սեփական միասնական զինված ուժերը: Նա նաեւ կարծիք է հայտնել է, թե անհրաժեշտ է, որ ԵՄ-ն պաշտպանվի Չինաստանից, Ռուսաստանից ու ԱՄՆ-ից: Շատ չանցած նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է ասել, որ ԵՄ-ն պետք է աշխատի հանրակցության միասնական բանակ ստեղծելու ուղղությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս