Նովոն գյուղապետերին հրահանգել է քարոզչություն անել իր որդու օգտին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա ընտրություններում կարեւոր դերակատարներ են լինելու գյուղապետերը։ Մեր տեղեկություններով, բոլոր փողատերերը, որոնք անցած ընտրություններում խորհրդարան են անցել ընտրակաշառք բաժանելով, այս անգամ ապավինելու են իրենց ընտրատարածքների գյուղապետերին։

Օրինակ, ՀՀԿ-ական Նահապետ Գեւորգյանը՝ Նովոն, որի որդին Արմավիրում ԲՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու է առաջադրվել, սկսել է աշխատել մարզի գյուղապետերի վրա, որոնք տարիներ շարունակ իր ազդեցության տակ են եղել, իսկ որոշներն էլ բառի բուն իմաստով իր կամակատարներն են եղել։

Նա հրահանգել է ոչ բացահայտ, բայց քարոզչություն անել իր որդու օգտին, իսկ գյուղապետերն իրենց գյուղերում, գաղտնիք չէ, որոշակի ազդեցություն ունեն, հեչ որ չէ՝ ազգուտակ, համակիրներ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930