Բաժիններ՝

Թուրքական կայքի անդրադարձը հայկական թղթադրամի վրա Սարոյանի պատկերի հայտնվելուն

Թուրքական «Sözcü» թերթի կայքն անդրադարձել է Հայաստանում շրջանառության մեջ դրվելիք նոր՝ 3-րդ սերնդի 5000 անվանական արժեքով թղթադրամի վրա Վիլյամ Սարոյանին պատկերելուն:

«Բիթլիսից դուրս եկավ, պաշտոնական Հայաստանի թղթադրամի վրա պատկերվեց» վերնագրով հրապարակման մեջ կայքը, անդրադառնալով Հայաստանում այս օրերին շրջանառության մեջ դրվելիք թղթադրամներին, նշում է, որ դրանցից մեկի վրա Թուրքիայում ճանաչված անձնավորություն է պատկերվել:

Թուրքական աղբյուրը հիշեցրել է, որ Սարոյանի ընտանիքը ԱՄՆ է գաղթել ներկայիս Թուրքիայի Բիթլիս (Բաղեշ) քաղաքից:

«Բիթլիսից ԱՄՆ-ը գաղթած և գրականության պատմության մեջ իր համար յուրահատուկ տեղ նվաճած Վիլիամ Սարոյանը… Պուլիցերյան ու Օսկար մրցանակների դափնեկիր Սարոյանը կպատկերվի Հայաստանի 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամի վրա»,- գրում է կայքը:

Հրապարակման մեջ համառոտ անդրադարձ է կատարվել Սարոյանի կենսագրությանը՝ ստեղծագործական կյանքին ու ստացած մրցանակներին, ինչպես նաև հայտնի գրող Էռնեստ Հեմինգուեյի հետ ունեցած տարաձայնություններին:

Վիլյամ Սարոյանը թեև ծնվել է ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, սակայն ամուր կապ է պահպանելիր նախնիների հայրենիքի հետ և 1964-ին այցելել Արմտյան Հայաստան՝ Բիթլիս:

2014-իներբ լրացավ Սարոյանի այցի 50-ամյակըԲիթլիսի քրդական ավագնին որոշումկայացրեց քաղաքի Սափգոր թաղամասի այն փողոցըորտեղ ապրել է գրողի ընտանիքը,անվանակոչել Սարոյանի անունով:

ermenihaber.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս