Թող ևս մեկ անգամ լսի՝ ինչ է ասել հեղափոխության հարթակից և ինչ է ասում հիմա. Միքայել Նահապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին. «Ա1+»

Հարցազրույց «Քաղաքացու որոշում» կուսակցության մամլո խոսնակ, գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանի հետ:

-Նոյեմբերի 1-ին սեփական դիմումի համաձայն Դուք ազատվեցիք փոխվարչապետի օգնականի պաշտոնից, որո՞նք էին հիմնական պատճառները։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ իրենց քաղաքական թիմը ժողովրդի առջև ստանձնած պարտավորությունները լիարժեք կատարել է: Ինչպե՞ս կմեկնաբանեք Փաշինյանի հայտարարությունը։

-Ես պարզաբանել եմ իմ հրաժարականի պատճառները։ Այդ պատճառները Մարտունիում հնչեցրած հայտարարությամբ վերահաստատեց վարչապետը։ Առանցքային պատճառը դա էր. խոստացվածը չկատարելուց հետո պատասխանատվություն ստանձնելուց հրաժարվելու դրսևորումն էր։ Պատասխանատվությունը լղոզելու դրսևորումն էր։ Եվ ես կրկնում եմ իմ այդ հայտարարությունը, ես վերահաստատում եմ իմ հայտարարությունը, որ Նիկոլ Փաշինյանը լղոզում է իր պատասխանատվությունը։ Նիկոլ Փաշինյանը հեղափոխության հարթակից շատ հստակ, ուղիղ բառերով հայտարարել է, որ փոփոխության է ենթարկվելու ընտրական օրենսգիրքը և կուսակցությունների մասին օրենքը։ Եվ եթե նա դեռ ռացիոնալ է, եթե նա դեռ տիրապետում է իրավիճակին, ապա այդ հայտարարությունը, որ 100 տոկոսով իրենք իրականացրել են այն, ինչ խոստացել էին, թող ևս մեկ անգամ լսի իր այդ հայտարարությունը հեղափոխության օրերին, որովհետև հնարավոր է, որ գերհոգնած է եղել կամ էմոցիոնալ հուզմունքի պահին է եղել։ Թող ևս մեկ անգամ լսի՝ ինչ է ասել հեղափոխության հարթակից և ինչ է ասում հիմա։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+» կայքում:

Տեսանյութեր

Լրահոս