Բաժիններ՝

ԱՄՆ-ի ռազմակայանները և ավիակիրներն իրանական հրթիռների հասանելիության գոտում են. ԻՀՊԿ

Ամերիկյան ռազմակայանները, որոնք տեղակայված են Աֆղանստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Քատարի տարածքում, ինչպես նաեւ Պարսից ծոցում գտնվող ԱՄՆ-ի ավիակիրներն իրանական հրթիռների հասանելիության գոտում են:

Այդ մասին, ինչպես հայտնել է Reuters գործակալությունը, հայտարարել է «Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտային ստորաբաժանումներ) օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջազադեն։

«Դրանք գտնվում են մեր հասանելիության սահմաններում, եւ մենք կարող են հարված հասցնել դրանց, եթե նրանք (ամերիկացիները) գործողություններ ձեռնարկեն»,-ասել է նա, հավելելով, որ ամերիկյան ավիակիրներն Իրանի թիրախներն են: Հոկտեմբեր ամսին Հաջազադեն հայտարարել էր, որ Իրանը մեծացրել է իր հականավային հրթիռների հեռահարությունը եւ այժմ կարող է հակառակորդի թիրախները խոցել 700 կիլոմետր տարածության վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930