Չինաստանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել դպրոցականների, զոհվել է առնվազն հինգ երեխա. Sina
Չինաստանh Լյաոնին հյուսիսարեւելյան նահանգում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ դպրոցականների, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, եւս 18 հոգի վերքեր են ստացել:
Այդ մասին հայտնել է Sina լրատվական պորտալը: Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 12:30-ին (Երեւանի ժամանակով 08:30-ին) Խուլուդաո քաղաքում, երբ Audi մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել տարրական դասարանների մի խումբ աշակերտների: Տեղի վարչակազմի տվյալներով՝ բոլոր տուժածները հոսպիտալացված են:
Ավելի վաղ Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը հայտնել էր, որ փոխադրամիջոցի վարորդը ձերբակալված է: Կատարվում է հետաքննություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: