
«Փաշինյանի և նրա կառավարության անդամների մոտ ավելի լավ ստացվում է քայլելը և միտինգներ կազմակերպելը, քան տնտեսություն զարգացնելը»

«Այս ամիսների ընթացքում ակնհայտ դարձավ, որ Փաշինյանի և նրա կառավարության անդամների մոտ ավելի լավ ստացվում է քայլելը և միտինգներ կազմակերպելը, քան տնտեսություն զարգացնելը, աշխատատեղեր ստեղծելն ու ներդրումներ բերելը»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նոյեմբերի 24-ին Երևանում Նիկոլ Փաշինյանի հրավիրած քայլերթին:
Ըստ նրա՝ ում մոտ ինչ լավ է ստացվում, դրանով պետք է զբաղվի. «Հավանաբար, պարոն վարչապետը հասկացավ, որ իր մոտ տնտեսություն զարգացնելն ու երկիր կառավարելը վատ է ստացվում, կամ ընդհանրապես չի ստացվում և որոշեց զբաղվել իր հարազատ գործով՝ քայլերթ կազմակերպելով: Հուսով եմ՝ մի օր ինքը ամբողջությամբ կզբաղվի քայլերթեր կազմակերպելով, իսկ կառավարության գործը կտա ավելի պրոֆեսիոնալ գործիչներին»: