Ադրբեջանում ընթացիկ տարվա ընթացքում 1,73 տոննա թմրանյութ է առգրավվել
41Ադրբեջանում 2018 թ. տասն ամիսների ընթացքում առգրավվել է 1,73 տոննա թմրանյութ: Այս մասին հայտնում է ադրբեջանական minval.az-ը:
Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեի փոխանցմամբ՝ 2018 թ. հունվար-հոկտեմբերին առգրավվել է 931,11 կգ հերոին տեսակի և 113,53 կգ օփիում տեսակի թմրանյութ:
Ադրբեջանի հանրապետական նարկոլոգիական դիսպանսերի փոխանցմամբ՝ 2017 թ. երկրում գրանցվել է 30 հազար թմրամոլ:
Ադրբեջանի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ երկրի սոցիալական ամենալուրջ խնդիրը համարվող թմրամոլությունն օր օրի ահագնանում է:
Հաղորդվող տվյալների համաձայն՝ ամենաշատը թմրանյութ օգտագործողները 18-25 տարեկան երիտասարդներն են, գրանցված թմրամոլների մեջ կան նաև անչափահասներ:
Նարկոլոգիական դիսպանսերի տվյալները փաստում են նաև, որ վերջին երկու տարում թմրամոլությունը լայն տարածում է ստացել կանանց շրջանում: