«Ես հույս ունեի՝ այդ հարցը չեք տա». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ նախընտրական քարոզարշավը սկսելու են Գյումրիից։

«Մեր փորձը ցույց է տալիս, որ ինչ Գյումրիից է սկսվում, հաջողությամբ է ավարտվում, ու բոլորին խորհուրդ եմ տալիս ամեն ինչ սկսել Գյումրիից»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է «Նիկոլ վարչապետ» կարգախոսին, նա ասաց, որ այս ընտրություններն ուղղակիորեն վարչապետի ընտրություններ են, կարող են լինել նաև վարչապետի թեկնածուների մասին կարգախոսներ։

Հարցին, թե ՀՀԿ-ի կարգախոսին ինչպե՞ս է վերաբերվում, նա պատասխանեց. «Ես հույս ունեի՝ այդ հարցը չեք տա։ Լավ, էլի, բան չասեմ, թե չէ վարչական ռեսուրսս ահավոր կչարաշահվի»։

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի կարգախոսն է՝ «Եթե մտահոգ ես… ընտրիր Հանրապետականին»։

Տեսանյութեր

Լրահոս