Բաժիններ՝

Աֆղանստանում առնվազն 12 զինվոր է զոհվել մզկիթում իրականացված պայթյունի հետևանքով

Աֆղանստանի հարավ-արեւելքում առնվազն 12 զինծառայող է զոհվել մզկիթում իրականացված պայթյունի հետեւանքով, վիրավորների թիվը հասնում է 33-ի: Այդ մասին հայտնել է «Պաժվակ» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Ավելի վաղ հաղորդվել էր 10 զոհվածի եւ 20 վիրավորի մասին:

«Հոսթ նահանգի նահանգապետը հայտնել է, որ զոհվել Է 12 զինվոր, եւս 33-ը վերքեր են ստացել մզկիթում մահապարտ-ահաբեկչի գրոհի հետեւանքով»,- հայտնել է գործակալությունը Twitter-ում: Ինչպես նշվում է, պայթունը Հոսթի նահանգում տեղի է ունեցել ջումա-նամազի (մուսուլմանների ուրբաթօրյա պարտադիր աղոթքը) ժամանակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս