«Դպրոցներից ահազանգում են, որ վաղվա երթի համար Նիկոլ Փաշինյանի թիմակիցները հավաքագրումներ են անում». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ անդրադարձել է վարչական ռեսուրսի օգտագործման և գիտակրթական հաստատությունների բնականոն գործունեությունը խաթարող կառավարության նոր, գաղտնի նախաձեռնությանը:

«Առավոտից ստանում եմ ահազանգեր Երևան քաղաքի տարբեր դպրոցներից, հատկապես՝ Կենտրոն և էրեբունի վարչական շրջանների դպրոցների աշխատակիցներից, որ Նիկոլ Փաշինյանի վաղվա երթի համար իրենց հորդորում են, խորհուրդ են տալիս, հավաքագրում են մասնակցության համար: Ասում են, որ խրախուսվում է ձեր մասնակցությունը վաղվա երթին, ձեզ համար լավ կլինի, որ գաք, վաղը կոլեկտիվներով հավաքվե՛ք, եկե՛ք երթի: դրանք ճշտվել են, և այդ մարդիկ վերահաստատել են, որ իշխանությունները մաքսիմալ քանակով մարդ են հավաքագրում: Այսինքն՝ այսօրվա իշխանությունները կրկնում են այն աշխատաոճը, որում ժամանակին մեզ էին մեղադրում, վարչական լծակներից օգտվել չեն խորշում՝ դեռ ընտրարշավը չմեկնարկած»,- հայտարարեց Ա. Աշոտյանը՝ հորդորելով ոլորտի պատասխանատուներին և Երևանի քաղաքապետին անհապաղ զբաղվել այս հարցով:

Նա իր այս ահազանգը խնդրեց որպես ի գիտություն ընդունել նաև միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին:

https://www.facebook.com/armen.ashotyan/videos/10216970815160736/

Տեսանյութեր

Լրահոս