Տեղեկացրել էինք, որ ՀՅԴ պատգամավորության թեկնածուներն այսօր Արարատի մարզում են իրենց քարոզարաշավն իրականացնում:
Եվրամիության այն քաղաքացիների թիվը, որոնք ժամանում են Մեծ Բրիտանիա, այդ թվում՝ աշխատելու կամ սովորելու համար, 2018 թվականի առաջին կեսին կրճատվել է մինչեւ 2012 թվականից ի վեր նվազագույն ցուցանիշ, ինչը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացի ուղղակի արդյունքն է։
«Ամենահաղթող թեկնածուն նա է, որ քիչ է հայտնի։ Հայտնիների ժամանակը լրացել է, իրենք գնացել են»,- այսօր Լոռիում քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՄԵՆՔ դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը՝ ի պատասխան լրագրողների հարցին, թե դաշինքն ունի՞ Լոռիում հայտնի թեկնածուներ։
«Իշխանությունը, գոնե այս ընթացքում, ընտրեց «սև» ու «սպիտակի» մարտավարությունը, այլ ոչ թե, ինչպես մեկ ամիս առաջ էր ասվում՝ բարիկադները քանդելու՝ ավելի մեղմ տարբերակը»։
Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահի կարգավիճակում արտասահմանյան առաջին այցը կկատարի Եվրոպայի երկրներ։
Վերաքննիչ դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը կշարունակվի ժամը 17:00-ին:
«Այլևս ռեժիմի խնդիր չունենք, ռեժիմը տապալված է, ունենք եղած փոփոխությունները կապիտալիզացնելու խնդիր»,- այսօր Մարտունիում քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը։
Եվրոպայի համար կարեւոր է, որ Ուկրաինան «Հյուսիսային հոսք-2»-ի գործարկումից հետո պահպանի գազի տարանցիկ երկրի դերը:
Վրաստանի ընտրված նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր է հրաժարվել Հավլաբարի նստավայրում հաստատվելուց, եւ պլանավորում է տեղավորվել Աթոնելի փողոցի նախագահական պալատում՝ Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանության նախկին շենքում, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
«Որևէ որոշում, բնականաբար, չի կարող կայացվել առանց վարչապետի, ու, որ մենք նման բան ենք որոշել, ես առաջին անգամ իմացել եմ ՀՀԿ-ից»,- այսօր Մարտունիում նախընտրական քարոզարշավի հանրահավաքում հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ականների հայտարարությանը՝ տրանսֆերտները չհարկելու հարցում կառավարության որոշման մեջ իրենց ավանդի մասին։
Կանանց շարժման ակտիվիստուհիները որոշել են կանանց ընդհանուր գործադուլ անկացնել ի նշան բողոքի Իսրայելում կանանց նկատմամբ տագնապալիորեն աճած բռնության դեմ։
«Իմ թիմակիցներին, և ամենաշատը Նաիրա Զոհրաբյանին, որի լեզուն գիտեք, ասել եմ՝ տիկին Զոհրաբյան, բոլոր քաղաքական գործիչների հանդեպ շատ ուշադիր կլինեք, որևէ վիրավորական խոսք ասելու իրավունք չունեք։ Մարդը իր ծրագիրը թող ներկայացնի»։
«Մենք տնտեսական, հեղափոխական ծրագիր ենք ներկայացրել և կարծում ենք, որ այն ՀՀ-ում բեկումնային փոփոխություններ է մտցնելու»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, ով որպես պատգամավորի թեկնածու՝ առաջադրվել է 4-րդ ընտրատարածքում, որն ընդգրկում է Էրեբունի, Կենտրոն, Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջանները։
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի հայրենակիցներ, ինչպես գիտեք դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով որպես ԱԺ պատգամավորի թեկնածու` առաջադրվել եմ թիվ 9 (Լոռու մարզ) ընտրատարածքում: Միևնույն ժամանակ, ՀՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համարն եմ:
«Հայաստանին պարտադրվել է սև-սպիտակ իրականությունը։ Այսօրվա վարչակազմը Հայաստանի պատմությունը բաժանել է սև անցյալի ու սպիտակ ապագայի, բայց իրականության մեջ ամեն ինչ շատ ավելի բազմաշերտ է։ Այո, մենք շատ հաջողակ ընտրարշավ ենք անում. Վարչապետը կարծես մեր քարոզչական թիմի արտահաստիքային անդամն է, ամբողջ օրը զբաղված է մեր ուղերձները տարածելով, անգամ մեր պաստառների մասին է խոսում»։
ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովը դրական է գնահատում Վրաստանում անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, թեեւ «մեդիամիջավայրը խիստ բեւեռացված է»:
Վարդենիսից Մարտունի ճանապարհին «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին Վարդենիկ համայնքում դիմավորեցին հյուրասիրության սեղանով։ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց հեղափոխության ընթացքում ցուցաբերած աջակցության համար։
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսում հազարավոր մարդիկ են մասնակցել G20-ի գագաթնաժողովի դեմ անցկացվող բողոքի ակցիաներին:
Եմենի հուսի ապստամբների ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց ուժերը «Բադր-1» տեսակի բալիստիկ հրթիռներով հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի Նաջրան հարավային նահանգում արաբական կոալիցիայի օդանավակայանին:
«Պարոն վարչապետ, յա, իրո՞ք։ Դու քո ասածին հավատո՞ւմ ես։ Այսինքն՝ քեզ ի՞նչ է թվում՝ ալավերդցիք թասիբ չունեն, նամուս չունեն, մարդու իրականացրած աշխատանքը չեն գնահատում»։
ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ձերբակալելու նոր փորձ է ձեռնարկել: Այդ մասին ասվում է ռուսական НТВ-ի անդրադարձում:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ Հայաստանի հիմնական խնդիրն այս տարիների ընթացքում այն էր, որ իշխանության տարանջատում չի եղել։
Կրեմլն ի գիտություն է ընդունել Վրաստանի նախագահի ընտրություններում Սալոմե Զուրաբիշվիլիի հաղթանակի վերաբերյալ տեղեկատվությունը, բայց այդ հարցը չի մեկնաբանում մինչեւ ՌԴ-ի հետ երկկողմ կապերի նկատմամբ Թբիլիսիի տրամադրվածության հստակեցումը:
ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Վարդենիսում հայտարարեց, որ անհրաժեշտության դեպքում վարչապետի կոչով ամբողջ ազգը ոտքի կկանգնի երկրի պաշտպանության համար։ Ըստ նրա՝ կա բարձր վստահություն պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության ու ոստիկանության հանդեպ, որը կարևոր է՝ ՀՀ անվտանգության տեսանկյունից, սակայն այն պետք է բարելավվի և դա թույ կտա տնտեսական հեղափոխությունը։
Էկվադորի դատախազությունը հայտնել է երկրի արեւմուտքի Մանաբիի նահանգում 2,5 տոննա կոկաինի առգրավման մասին:
Ուզբեկստանը դարձել է ԱՊՀ-ի մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) անդամ: Համապատասխան կոնվենցիային միանալու մասին փաստաթուղթը նոյեմբերի 29-ին ԱՊՀ-ի ՄԽՎ-ի խորհրդի՝ Սանկտ Պետերբուրգում ընթացող նիստում ստորագրել է Ուզբեկստանի Սենատի նախագահ Նիգմատիլա Յուլդաշեւը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
ՄԵՆՔ դաշինքի առաջնորդներն այսօր նախընտրական քարոզարշավ են իրականացնում Լոռու մարզում՝ Սպիտակ, Վանաձոր և Ստեփանավան քաղաքներում։
Բոլոր քվեաթերթիկների հաշվման արդյունքներով, որոնք տրվել են նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել է ձայների 59,52 տոկոսը:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերին խոստացել է մտածել 2020 թվականին երկրում նախագահի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու շուրջ:
Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով հաղթել է Սալոմե Զուրաբիշվիլին՝ հավաքելով ձայների 59.52 տոկոսը: