Բաժիններ՝

Եմենցի ապստամբները վերսկսել են Սաուդյան Արաբիայի հրթիռակոծումները

Եմենի հուսի ապստամբների ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց ուժերը «Բադր-1» տեսակի բալիստիկ հրթիռներով հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի Նաջրան հարավային նահանգում արաբական կոալիցիայի օդանավակայանին:

Այդ մասին հայտնել է Associated Press-ը: Ապստամբների պնդումներով՝ գրոհը հանգեցրել է մի քանի «Ապաչ» հարվածային ուղղաթիռների ոչնչացման եւ կոալիցիայի երկու օդաչուների զոհվելուն: Սակայն կոալիցիայում առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանել այդ հաղորդագրությունները, ճշտում է AP-ն:

Գործակալության տվյալներով՝ այդ հարձակումն առաջին հրթիռային գրոհն է դարձել այն պահից ի վեր, երբ նոյեմբերին ավելի վաղ ապստամբների ղեկավարությունը ՄԱԿ-ի՝ Եմենի խնդրով հատուկ դեսպանորդ Մարտին Գրիֆիթսի խնդրանքով կարգադրեց դադարեցնել հրթիռների եւ անօդաչուների կիրառմամբ գրոհները կոալիցիայի եւ նրա դաշնակից Արաբական Միացյալ Էմիրությունների ուժերի դեմ։

Սակայն վերջին գրոհից մի քանի ժամ առաջ ապստամբները հայտարարել են նմանօրինակ խաղաղ նախաձեռնություններին մասնակցությունը դադարեցնելու մասին: Դրա հետ մեկտեղ ապստամբները որպես իրենց գործողությունների պատճառ են նշել ՄԱԿ-ում բրիտանական բանաձեւին հակազդելու ԱՄՆ-ի փորձերը, որը վերաբերում է Եմենում հրադադարի ռեժիմի հաստատմանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս