Այսուհետ քվեարկեք խղճի մտոք. ՀՅԴ-ն Արարատում է

Տեղեկացրել էինք, որ ՀՅԴ պատգամավորության թեկնածուներն այսօր Արարատի մարզում են իրենց քարոզարաշավն իրականացնում: Արարատի Զոդ համայնքում ՀՅԴ ԳՄ անդամ, պատգամավորության վարկանիշային թեկնածու Արմեն Գրիգորյանը` ներկայացնելով ՀՅԴ ծրագրային դրույթները, պատասխանել է նաև քաղաքացիների հարցերին:

Տեղի բնակիչներից ոմանք անկեղծացել են` նախորդ ընտրություններին մասնակցել են` 10 000 դրամ վերցնելով իրենց քվեի դիմաց:

ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանն էլ շեշտել է, որ Դաշնակցությունը միշտ կարևորել է յուրաքանչյուր քվեն, և կոչ է արել անպայման մասնակցել ընտրություններին և այսուհետ քվեարկել միայն խղճի մտոք:

Տեսանյութեր

Լրահոս